https://arm.sputniknews.ru/20260727/inch-tntesakan-aktivutjun-e-grancel-hajastany-2026-ti-arajin-6-amisnerin-manramasner-105104304.html
Ի՞նչ տնտեսական ակտիվություն է գրանցել Հայաստանը 2026 թ–ի առաջին 6 ամիսներին. մանրամասներ
Ի՞նչ տնտեսական ակտիվություն է գրանցել Հայաստանը 2026 թ–ի առաջին 6 ամիսներին. մանրամասներ
Sputnik Արմենիա
Արդյունաբերությունը (հիմնականում հանքարդյունաբերությունը) և ծառայությունների ոլորտը զգալի աճ են գրանցել: Նվազել են գյուղատնտեսության ծավալները, փոքր-ինչ նվազել… 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T16:30+0400
2026-07-27T16:30+0400
2026-07-27T16:30+0400
հայաստան
ինֆոգրաֆիկա
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_0:0:3299:1856_1920x0_80_0_0_d1597c32f7548a248717eacf42525340.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.9%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10.8%-ով: Ոլորտների վերաբերյալ մանրամասն տվյալներ դեռ չեն հրապարակվել, սակայն հունվար-մայիսի արդյունքներով հանքարդյունաբերությունն աճել է ավելի շատ, քան վերամշակումը: Գյուղատնտեսության ոլորտում արտադրությունը նվազել է մոտ 12% – ով։Շինարարության ոլորտում տնտեսական աճը շարունակվում է, որը պայմանավորված է հիփոթեքային վարկերի հարկային արտոնություններով: Ծառայությունների ոլորտում աճը արագացել է՝ պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով և զբոսաշրջիկների հոսքով: Մանրածախ առևտրի աճը դանդաղել է: Պետք է նշել, որ 2022-2024 թվականներին Հայաստանում առևտրի շրջանառությունը աճել է երկնիշ թվով և ընդհանուր առմամբ մնում է բարձր, ինչը պայմանավորված է ինչպես Ռուսաստանից ժամանած ռելոկանտների, այնպես էլ ՀՀ բնակիչների` հիփոթեքային վարկերով գնված նոր տների կահավորման վրա ծախսված գումարներով (որի ծավալը, ինչպես նշեցինք, զգալիորեն աճել է):Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով (Ռուսաստան մատակարարումների սահմանափակումների և ապրանքների միջազգային վերավաճառքի կրճատման հաշվին): Ներմուծումն աճել է 4%-ով:Մանրամասներին կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_277:0:3008:2048_1920x0_80_0_0_ebf28002aaff80d1da51158ed0ff2d86.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինֆոգրաֆիկա, տնտեսություն, инфографика
հայաստան, ինֆոգրաֆիկա, տնտեսություն, инфографика
Բաժանորդագրվել
Արդյունաբերությունը (հիմնականում հանքարդյունաբերությունը) և ծառայությունների ոլորտը զգալի աճ են գրանցել: Նվազել են գյուղատնտեսության ծավալները, փոքր-ինչ նվազել է արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.9%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10.8%-ով: Ոլորտների վերաբերյալ մանրամասն տվյալներ դեռ չեն հրապարակվել, սակայն հունվար-մայիսի արդյունքներով հանքարդյունաբերությունն աճել է ավելի շատ, քան վերամշակումը: Գյուղատնտեսության ոլորտում արտադրությունը նվազել է մոտ 12% – ով։
Շինարարության ոլորտում տնտեսական աճը շարունակվում է, որը պայմանավորված է հիփոթեքային վարկերի հարկային արտոնություններով: Ծառայությունների ոլորտում աճը արագացել է՝ պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով և զբոսաշրջիկների հոսքով: Մանրածախ առևտրի աճը դանդաղել է: Պետք է նշել, որ 2022-2024 թվականներին Հայաստանում առևտրի շրջանառությունը աճել է երկնիշ թվով և ընդհանուր առմամբ մնում է բարձր, ինչը պայմանավորված է ինչպես Ռուսաստանից ժամանած ռելոկանտների, այնպես էլ ՀՀ բնակիչների` հիփոթեքային վարկերով գնված նոր տների կահավորման վրա ծախսված գումարներով (որի ծավալը, ինչպես նշեցինք, զգալիորեն աճել է):
Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով (Ռուսաստան մատակարարումների սահմանափակումների և ապրանքների միջազգային վերավաճառքի կրճատման հաշվին): Ներմուծումն աճել է 4%-ով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում: