Բայդենը նկատելիորեն թուլացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառով

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղից և նկատելիորեն թուլացել է, հաղորդել է «The Washington Post»-ը՝ հղում անելով Բայդենին մոտ կանգնած աղբյուրներին։

2025 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակներում ճառագայթային և հորմոնալ թերապիա է անցել։

«Սպիտակ տնից հեռանալուց տասնութ ամիս անց 83-ամյա նախկին նախագահը շփվում է ազգականների, հին ընկերների և վաղեմի օգնականների նեղ շրջանակի հետ, քանի որ բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղից։ Բուժումը, կարծես, արդյունավետ է, բայց հիվանդությունը և դրա հետևանքները նրան նկատելիորեն թուլացրել են», – գրել է թերթը։

Ըստ WP-ի՝ Բայդենին մոտ կանգնած անձինք նրա կյանքը նախագահությունից հետո նկարագրում են որպես հիվանդությամբ շղթայված, իսկ նրա օրերն ավելի ու ավելի են կենտրոնանում բուժման, ընտանիքի և ժառանգություն ստեղծելու ջանքերի վրա։

Leave a comment