Պեսկովը չափազանց վտանգավոր է անվանել Կասպից ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները նավերին

https://arm.sputniknews.ru/20260727/peskvovy-chapazanc-vtangavvor-e-anvanel-kaspic-tsvovum-ukrainaji-zu-i-harvatsnery-naverin-105104610.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0e/26793997_0:0:2731:2048_1920x0_80_0_0_df06e03a91e0eb77bb926753779d529a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կասպից ծով, դմիտրի պեսկով, իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա

կասպից ծով, դմիտրի պեսկով, իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա

Բաժանորդագրվել

Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Կասպից ծովում իրանական նավին Ուկրաինայի ԶՈւ-ի հասցրած հարվածը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Կասպից ծովում նավերին Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները չափազանց վտանգավոր են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հուլիսի 25-ին Իրանն Ուկրաինային մեղադրել էր Կասպից ծովում իրանական նավին հարված հասցնելու մեջ։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև բողոքի նոտա էր հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին։ Իր հերթին Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Կասպից ծովում գտնվող նավերին, որոնք, նրա խոսքով, իբր ներգրավված են եղել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրման մեջ։

«Դա չափազանց վտանգավոր է։ Դա լարվածության հերթական ալիքն է։ Պետք է պայքարել Կիևի ռեժիմի դեմ»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կասպից ծովում նավերին Ուկրաինայի հարվածները մեկնաբանելու խնդրանքին։

Նրա կարծիքով՝ անհնար է չտեսնել այն միտումը, որ Ուկրաինան, հարվածելով Կասպից ծովում գտնվող նավերին, ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անպատասխան չի մնա։

Leave a comment