«Ժամանակը չի խլում մարդկանց»․ դերասան Նորայր Նիկոյանի գրառումը քրոջ ողբերգական վթարից շաբաթներ անց

Քրոջ ողբերգական մահից շաբաթներ անց դերասամ բլոգեր Նորայր Նիկոյանը գրառում է կատարել։

«Ժամանակը չի խլում մարդկանց․ այն պարզապես սովորեցնում է ապրել նրանց թողած հիշողություններով»,- գրել է նա ինստագրամյան էջում։

Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Վթարի հետևանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment