Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանին՝ ի նշան բողոքի հուլիսին Թեհրանի կողմից կարճ ժամանակով ձերբակալված երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունների, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Բաղային նշել է, որ ֆրանսիացի դիվանագետները միջամտել են Իրանի ներքին գործերին քաղաքացիական հասարակության հետ շփվելու պատրվակով։ «Երեկ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Նրան ասել են, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի նման գործողությունները և միջամտի Իրանի ներքին գործերին մոլորեցնող պատրվակներով», – մանրամասնել է Բաղային։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուլիսի 20-ին հայտարարել էր, որ Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետներ ենթարկվել են «ծայրահեղ լուրջ սպառնալիքի» Իսլամական Հանրապետության անվտանգության ծառայությունների կողմից։ Նրա խոսքով՝ դիվանագետները մի քանի ժամով ձերբակալվել են առանց բացատրության, հարցաքննվել, և նրանցից մեկը ենթարկվել է ֆիզիկական բռնության, որից հետո նրանք կարողացել են վերադառնալ դեսպանատուն։