ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար

Քաղաքականություն

27.07.2026 | 15:20

Եվրոպական երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր ռազմավարություն՝ որոշակի պետությունների կողմից հնարավոր վետոներից խուսափելու համար: Բրյուսելը կարող է հրաժարվել սահմանափակումների «փաթեթների» գաղափարից, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է The Insider-ը։

Ֆինանսական սահմանափակումները կարող են ավելի թիրախային դառնալ. պատժամիջոցները կարող են համաձայնեցվել առանձին կամ փոքր, թեմատիկ փաթեթներով: Պաշտոնյաները կարծում են, որ դա կնվազեցնի անդամ պետությունների կողմից հնարավոր վետոների պատճառով միջոցառումների ընդունման հետաձգման ռիսկը:

Այս միջոցը կարող է դառնալ այլընտրանք այն խոշոր «փաթեթային» պատժամիջոցներին, որոնք Բրյուսելն այժմ կիրառում է «PR նպատակներով», նշում է FT-ն։

Անցյալ հինգշաբթի ընդունված պատժամիջոցների 21-րդ փաթեթը, ըստ լրատվամիջոցի աղբյուրի, կարող է լինել այս ձևաչափի վերջինը.

«Այժմ բացարձակապես պարզ է, որ այս մոտեցումն այլևս չի գործում»,- ասել է  նա։

ԵՄ սահմանափակումների վերջին փաթեթը դարձել է պատժամիջոցների ռազմավարության քննարկման առիթը։ Դրա հաստատումը հետաձգվել էր Հունաստանի կողմից, որը պահանջում էր, որ իր Dynagas նավագնացության ընկերության համար բացառություններ տրամադրվեն ռուսական հեղուկ բնական գազի փոխադրման համար։ Բրյուսելը, ի վերջո, ստիպված էր եղել զիջումների գնալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment