Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին հաջողվել է հայտնաբերել

Հուլիսի 26-ին Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի բնակավայրում


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 26-ին Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի բնակավայրում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։


Ըստ ՓԾ տրամադրած հաղորդագրության, ահազանգը ստացվել էր ժամը 16։54-ին, ինչից հետո 16 փրկարարներ և 4 կամավորներ անմիջապես սկսել էին որոնողական աշխատանքները։


«Ընդամենը մեկուկես ժամ անց՝ 18։15-ի սահմաններում, երեխաները գտնվել են»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment