Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին

Քաղաքականություն

27.07.2026 | 15:03

Կոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հայտարարել է 15 երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու ծրագրերի մասին՝։ Սա արվում է պետական ​​ծախսերի արդյունավետության քաղաքականության շրջանակում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռուստատեսային ուղերձում դե լա Էսպրիելյան հայտարարել է, որ իր պաշտոնավարման օրվանից սկսած՝ ամբողջ աշխարհում կփակի Կոլումբիայի առնվազն 15  դեսպանատուն՝ Ալժիրում, Ադրբեջանում, Բարբադոսում, Կուբայում, Չեխիայում, Եթովպիայում, Գանայում, Հայիթիում, Հունգարիայում, Մալայզիայում, Նիկարագուայում, Ռումինիայում, Սենեգալում և Հարավային Աֆրիկայում։

Երկրի նոր առաջնորդը նաև հաստատել է, որ կդադարեցնի Պաղեստինում դեսպանատուն բացելու գործընթացը։

Աբելարդո դե լա Էսպրիելյան հաղթել է Կոլումբիայում այս տարվա հունիսին կայացած նախագահական ընտրություններում։ Նա պաշտոնապես կստանձնի պաշտոնը օգոստոսի 7-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment