Արսեն Թորոսյանը մասնակցել է Միասնական սոցիալական ծառայության ինստիտուցիոնալ նոր մոդելի ներկայացման վերաբերյալ աշխատաժողովին


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Միասնական սոցիալական ծառայության ինստիտուցիոնալ նոր մոդելի ներկայացման վերաբերյալ աշխատաժողովին։


 


Քննարկման ընթացքում ներկայացվել է ԱՍՀ նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում մշակված Միասնական սոցիալական ծառայության ինստիտուցիոնալ նոր մոդելը, ինչպես նաև դրա պիլոտավորման հիմնական ուղղություններն ու փուլերը։


 


Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առանցքային բարեփոխումների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարմանը, զբաղվածության ոլորտի պրոակտիվ զարգացմանը, ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը, ինչպես նաև ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող այլ նախաձեռնությունների։


 


 


Leave a comment