Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 9-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:
՛՛Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։