Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պնդում է Գազայից, Սիրիայից և Լիբանանից Իսրայելի բանակի դուրսբերման հարցում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախարարներին հայտնել է, որ Վաշինգտոնը պնդում է իսրայելական զորքերը Սիրիայից, Լիբանանից և Գազայի հատվածից դուրս բերելու հարցում։ Այս մասին հաղորդում է Channel 13-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը երեք ճակատներում էլ «փուլային հետքաշում» կիրականացնի, թեև չի հստակեցվում՝ խոսքը զորքերի ամբողջակա՞ն, թե՞ մասնակի դուրսբերման մասին է։
Նշվում է, որ Նեթանյահուն կտրուկ դեմ է արտահայտվել այս պահանջին և կառավարության անդամներին վստահեցրել է, որ պատրաստվում է ընդդիմանալ։
«Ես նրանց «ոչ» եմ ասելու»,- Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։