Թրամփը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ում զինամթերքի պաշարները սպառվում են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լուրերն այն մասին, թե Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ-ում զինամթերքի պակաս է նկատվում։
«Մենք անհամեմատ ավելի շատ զինամթերք ունենք, քան աշխարհի որևէ այլ երկիր, և շատ ավելին, քան մեզ իրականում անհրաժեշտ է»,- The Wall Street Journal-ին հայտնել է նա։
Պարբերականի տվյալներով՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը Սպիտակ տանը տեղեկացրել է ՀՕՊ հակահրթիռների պաշարների զգալի կրճատման մասին։