Տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, իր 41-ամյա ընկերոջ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։