Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը

Հասարակություն

27.07.2026 | 11:45

Գիվի Հովհաննիսյանը, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախորդ ամիս դադարեցվել էր, վերականգնել է փաստաբանի արտոնագիրը։

Նշենք, որ Հովհաննիսյանը 2008 թվականից փաստաբանական գործունեությամբ է զբաղվել, ապա 2022-ին նշանակվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ 2025 թվականի հունիսի 25-ին Բարձրագույն  դատական խորհուրդը դադարեցրել է նրա լիազորությունները՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավորն աշխատանքի է ընդունել օգնականին, որի հետ անձնական հարաբերություններ է ունեցել՝ սա դիտարկելով շահերի բախման համատեքստում։ Մինչդեռ, դատավորի պնդմամբ, այն պահից, երբ իր և օգնականի միջև  հարաբերությունները վերաճել են անձնականի, օգնականն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Նշենք, որ այս հանգամանքների վերաբերյալ նաև քրեական վարույթ է քննվել, սակայն վարույթը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Դիտարկենք, որ Գիվի Հովհաննիսյանին առնչվող քրեական, ինչպես նաև կարգապահական վարույթին նախորդել է Դատախազության համար մի քանի անցանկալի որոշում։ Օրինակ՝ վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին թույլատրել է բուժման նպատակով լքել ՀՀ-ն։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment