Ողբերգական ավտովթար՝ Արարատում. կամրջի վրա բախվել են 3 մեքենաներ, կա 3 զոհ և 4 տուժած (ՖՈՏՈ)

Այրված «Volkswagen»-ում փրկարարները հայտնաբերել են 3 քաղաքացու դի. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։


Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրված «Volkswagen»-ում փրկարարները հայտնաբերել են 3 քաղաքացու դի։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։






 


Leave a comment