Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել իսպանական «Տեներիֆեի» կազմում:

Իսպանական «Մարինոյի» դեմ ընկերական խաղում 22-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու բացել հանդիպման հաշիվն 9-րդ րոպեին: «Տեներիֆեն» հաղթել է 9:0 հաշվով:

Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել «Տեներիֆե», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Ըստ Transfermarkt-ի՝ Իսպանիայի Սեգունդայի ներկայացուցիչը 300 հազար եվրո է վճարել տրանսֆերի համար։

https://www.youtube.com/watch?v=2JFyQ2LSPXc

Leave a comment