Հայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենարան ծառայել. ԱՄՆ փոխնախագահ

Հայաստանն հնարավորություն ունի ոչ միայն ապահովելու պատմականորեն կայուն խաղաղության վերադարձը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Հայաստանն ունի հնարավորություն ոչ միայն ապահովելու պատմականորեն կայուն խաղաղության վերադարձը։


«Մենք այժմ գտնվում ենք այն կետում, երբ Հայաստանը կարող է ծառայել որպես տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ ուժեղ հենասյուն, որը կբերի բարգավաճում Հայաստանի ժողովրդին և կփոխանցվի նաև Միացյալ Նահանգների ժողովրդին», – նշել է Վենսը երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած ընդլայնված հանդիպման ժամանակ։


ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով։

Leave a comment