https://arm.sputniknews.ru/20260726/putiny-vstah-e-vor-ukrainan-kkvorcni-ir-arevmtjan-hvoghery-105080652.html
Պուտինը վստահ է, որ Ուկրաինան կկորցնի իր արևմտյան հողերը
Պուտինը վստահ է, որ Ուկրաինան կկորցնի իր արևմտյան հողերը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T20:59+0400
2026-07-26T20:59+0400
2026-07-26T21:13+0400
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105079291_0:0:1281:720_1920x0_80_0_0_19417c635858ae215365748523560931.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը: Պուտինը Ռազմածովային նավատորմի օրը Սանկտ Պետերբուրգում շփվել է ռուս ռազմական նավաստիների հետ։«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը։ Եվ այն, ինչ Լեհաստանին էր պատկանում, Հունգարիային էր պատկանում, Ռումինիային էր պատկանում, վաղ թե ուշ՝ ոչ վաղը, միգուցե վաղը չէ մյուս օրը․.. Մեկ տարի, երկու, տասը, տասնհինգ [տարի], բայց ամեն ինչ պատմականորեն իր տեղը կընկնի», – ասել է ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում։Ինչպես ընդգծել է Պուտինը, Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր:«Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը, բայց նրանք իրենց համար անհրաժեշտ, հնարավոր և բարենպաստ համարեցին Ռուսաստանին հայտարարել իրենց թշնամի, իսկ ռուսներին Ուկրաինայում հայտարարել «ոչ տիտղոսային ազգ», ինչն ընդհանրապես անհեթեթություն է», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ստիպված էր սկսել հատուկ ռազմական գործողությունը՝ փորձելով կանխել Կիևի ռեժիմի կողմից սկսված ռազմական գործողությունները։Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, ՆԱՏՕ-ն թքած ուներ իր խոստումների վրա։«Նրանք մեզ ժամանակին խոստացել էին` Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովին, որ չեն ընդլայնի ՆԱՏՕ-ն… Մեկ ընդլայնում մյուսի հետևից՝ չնայած մեր բազմաթիվ բողոքներին և այլն։ Նրանք թքած ունեին իրենց բոլոր խոստումների վրա», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։Նրա խոսքով՝ շփման գծում գտնվող զինվորները մեկ ընտանիքի նման են, ինչը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար։ Ընդգծել է՝ Ռուսաստանը պետք է պահպանի այս միասնության զգացումը նաև հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։«Մեր հատուկ ռազմական գործողությունը կավարտվի։ Եվ այն, իհարկե, վաղ թե ուշ կավարտվի։ Մենք պետք է պահպանենք այս որակը, այս միասնության զգացումը», – ասել է Պուտինը։
2026
Լուրեր
am_HY
Путин։ “Уверен, рано или поздно Украина утратит западные земли”
Sputnik Արմենիա
Путин։ “Уверен, рано или поздно Украина утратит западные земли”
2026-07-26T20:59+0400
true
PT1M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105079291_0:0:961:720_1920x0_80_0_0_76f5b216df20ddb3e90cc1ce5e27decb.jpg.webp
վլադիմիր պուտին, видео
վլադիմիր պուտին, видео
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը: Պուտինը Ռազմածովային նավատորմի օրը Սանկտ Պետերբուրգում շփվել է ռուս ռազմական նավաստիների հետ։
«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը։ Եվ այն, ինչ Լեհաստանին էր պատկանում, Հունգարիային էր պատկանում, Ռումինիային էր պատկանում, վաղ թե ուշ՝ ոչ վաղը, միգուցե վաղը չէ մյուս օրը․.. Մեկ տարի, երկու, տասը, տասնհինգ [տարի], բայց ամեն ինչ պատմականորեն իր տեղը կընկնի», – ասել է ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում։
Ինչպես ընդգծել է Պուտինը, Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր:
«Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը, բայց նրանք իրենց համար անհրաժեշտ, հնարավոր և բարենպաստ համարեցին Ռուսաստանին հայտարարել իրենց թշնամի, իսկ ռուսներին Ուկրաինայում հայտարարել «ոչ տիտղոսային ազգ», ինչն ընդհանրապես անհեթեթություն է», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ստիպված էր սկսել հատուկ ռազմական գործողությունը՝ փորձելով կանխել Կիևի ռեժիմի կողմից սկսված ռազմական գործողությունները։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, ՆԱՏՕ-ն թքած ուներ իր խոստումների վրա։
«Նրանք մեզ ժամանակին խոստացել էին` Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովին, որ չեն ընդլայնի ՆԱՏՕ-ն… Մեկ ընդլայնում մյուսի հետևից՝ չնայած մեր բազմաթիվ բողոքներին և այլն։ Նրանք թքած ունեին իրենց բոլոր խոստումների վրա», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ շփման գծում գտնվող զինվորները մեկ ընտանիքի նման են, ինչը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար։ Ընդգծել է՝ Ռուսաստանը պետք է պահպանի այս միասնության զգացումը նաև հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։
«Մեր հատուկ ռազմական գործողությունը կավարտվի։ Եվ այն, իհարկե, վաղ թե ուշ կավարտվի։ Մենք պետք է պահպանենք այս որակը, այս միասնության զգացումը», – ասել է Պուտինը։