https://arm.sputniknews.ru/20260726/ltshi-makardaki-bardzracumy-chi-nshanakum-ambvoghjakan-verakangnum-inch-e-katarvum-sevanum-104886825.html
Լճի մակարդակի բարձրացումը չի նշանակում ամբողջական վերականգնում. ինչ է կատարվում Սևանում
Լճի մակարդակի բարձրացումը չի նշանակում ամբողջական վերականգնում. ինչ է կատարվում Սևանում
Sputnik Արմենիա
Սևանը Հայաստանի ռազմավարական կարևոր բնական օբյեկտ է և քաղցրահամ ջրի առանցքային աղբյուր: Չնայած այս տարի ջրագրական իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, բայց լճի… 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T20:30+0400
2026-07-26T20:30+0400
2026-07-26T20:30+0400
սևանա լիճ
էկոհամակարգ
ջուր
ոռոգման ջուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104406128_0:157:1499:1000_1920x0_80_0_0_a2669b4d3679b2f44888bb31d97ca449.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սևանի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ և հասել է 2021 թվականից ի վեր ամենաբարձր նիշին՝ 1900,80 մետրի: Մասնագետները նշում են, որ դա մեծապես եղանակային բարենպաստ պայմանների արդյունքն է։ Գեղարքունիքի մարզի բնակիչները խոստովանում են, որ այս ամառ գրեթե չեն շոգել, ինչպես սովորաբար. ձմռանը, գարնանը և ամռանը տեղումների շնորհիվ զգալի քանակությամբ ջուր է մտել լիճ այն սնուցող 28 գետերի միջոցով:Վերջին տարիներին իշխանությունները բազմիցս հայտարարել են Սևանի էկոհամակարգի վերականգնման անհրաժեշտության մասին և մշակել դրա պահպանման համալիր ծրագիր: Փաստաթուղթը նախատեսում է 42 մաքրման կայանների կառուցում, ևս 3 գործող կայանների արդիականացում, 1030 կմ ջրահեռացման ցանցերի անցկացում, ինչպես նաև բնապահպանական այլ միջոցառումներ: Բացի այդ, լայնածավալ ուսումնասիրվել է լճի բուսական և կենդանական աշխարհը:Սակայն այդ նախաձեռնությունների զգալի մասն առայժմ մնում է թղթի վրա։ Մասնավորապես, մինչ օրս չի իրականացվել առանցքային նախագծերից մեկը՝ կենսաբանական մաքրման կայանների կառուցումը, որը մասնագետները համարում են Սևանի էկոհամակարգի առողջացման կարևորագույն պայմաններից մեկը:Ինչպես է խնդիրը մեկնաբանում բնապահպանական թեմաներով մասնագիտացած լրագրողըԼճի հիմնական խնդիրը Սևանի պահպանման և զարգացման պետական երկարաժամկետ ռազմավարության բացակայությունն է: Իշխանությունները դեռ չգիտեն`ինչպես են զարգացնելու լիճը, ինչպես են օգտագործելու դրա ռեսուրսները։ Հայաստանում իշխող ուժը պարբերաբար Սևանն անվանում է ռազմավարական նշանակության օբյեկտ, սակայն մինչ օրս պարզ չէ, թե կոնկրետ ինչ նկատի ունի դա ասելով:Տարիներ շարունակ հանրությունը քննարկում է լճին վերաբերող նույն խնդիրները, առաջարկվում են տարբեր լուծումներ, սակայն գործնականում դրանք այդպես էլ չեն իրագործվում:Շրջակա միջավայրի նախարարությունը տարիներ առաջ տեղեկացրել էր Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ռազմավարության մշակման մասին, իսկ նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ փաստաթուղթը պատրաստ կլինի 2024 թվականից ոչ ուշ: Սակայն ռազմավարությունը մինչև հիմա դեռ հաստատված չէ։Sputnik Արմենիայի թղթակից Անի Օհանյանին բազմիցս բանավոր պատասխանել են, որ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բայց միևնույն ժամանակ չեն բացահայտել հետաձգման պատճառները և աշխատանքի ավարտի ժամկետները։Այսօր լճի համար բնապահպանական գլխավոր սպառնալիքները մնում են էվտրոֆիկացիան (ջրամբարների հագեցումը կենարար տարրերով), ջրի զանգվածային ծաղկումը, ջրի որակի վատթարացումը, կենսաբազմազանության նվազումը, գունավորումը, կեղտաջրերի ներթափանցումը, կլիմայի փոփոխության հետևանքները:Հինգ խոշորացված համայնքների կեղտաջրեր շարունակում են թափվել լիճ և դրա մասին խոսվում է ամեն տարի:Եթե էներգետիկ նպատակներով ջրի օգտագործումն արդեն էականորեն նվազել է, ապա օրինաչափ հարց է առաջանում՝ ինչու են լճի բնապահպանական հիմնական խնդիրները շարունակում խորանալ:Արփա-Սևան հիդրոտեխնիկական թունելը, որը երկար տարիներ համարվել է լճի փրկության գլխավոր գործիքներից մեկը, հանրության համար բավականաչափ բաց չէ: Դրա տեխնիկական վիճակի, ջրի կորուստների, տեղափոխման փաստացի ծավալների և արդիականացման անհրաժեշտության վերաբերյալ բավարար տեղեկատվություն չի հրապարակվում:Եթե Սևանը դիտարկվում է որպես քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, ապա հենց այդ նպատակին պետք է ստորադասվի ցանկացած տնտեսական գործունեություն։ Իսկ եթե էներգետիկան առաջնահերթություն է, ապա պետությունը պետք է ճշգրտի ջրային ռեսուրսների օգտագործման թույլատրելի սահմանները (ներկայում տարեկան սահմանաչափը, ըստ օրենքի, 170 մլն խմ է – խմբ.)։ Զբոսաշրջության զարգացման դեպքում առաջնահերթ քայլեր պետք է լինեն կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը, ափամերձ ենթակառուցվածքների զարգացումը, թափոնների խնդրի լուծումը և բնապահպանական անվտանգության ապահովումը:Այսօր տպավորություն է ստեղծվում, որ Սևանը միաժամանակ փորձում են օգտագործել այս բոլոր խնդիրները լուծելու համար՝ այդպես էլ չկողմնորոշվելով դրանց առաջնահերթության մեջ։Ի դեպ, 2026 թվականին ՀՀ կառավարությունը թույլատրել է ոռոգման համար օգտագործել Սևանից ստացված 143,6 մլն խմ ջուր՝ օրենքով սահմանված 170 մլն առավելագույն սահմանաչափից քիչ։Ընդ որում, գործող օրենսդրությունը կառավարությանը թույլ է տալիս արդեն ոռոգման սեզոնի ընթացքում դիմել Ազգային ժողով՝ այդ ծավալն ավելացնելու առաջարկով։Ինչ են ասում Սևանի խնդրով զբաղվող փորձագետներըՀիդրոկենսաբան Հերբերտ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է, որ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը սկզբունքային նշանակություն ունի նրա էկոհամակարգի վերականգնման համար։Նրա խոսքով՝ ջրի մակարդակի բարձրացումից հետո Մեծ Սևանում կձևավորվի կայուն ջերմաստիճանային շերտավորում, ինչը կնպաստի հիպոլիմնիոնի՝ սառը խորքային շերտի վերականգնմանը: Դրա շնորհիվ ստորին շերտերում ջրի ջերմաստիճանը ավելի կկայունանա, ինչն ինքնին լճի էկոհամակարգի վերականգնման կարևոր պայմաններից մեկն է։«Փոքր Սևանում այդ գործընթացն արդեն տեղի է ունենում։ Ամռանը մակերևութային ջրերը տաքանում են, այնուհետև որոշակի խորության վրա ձևավորվում է թերմոկլին՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխության շերտ, որից ցածր ջուրը պահպանում է մշտական ջերմաստիճանը` մոտ 4 աստիճան: Մեծ Սևանում նման արտահայտված ջերմաստիճանային շերտավորում դեռևս չկա, քանի որ ջրի մակարդակը մնում է անբավարար։ Արևի ճառագայթները թափանցում են գրեթե մինչև հատակը։ Այդ իսկ պատճառով ջրի մակարդակի հետագա բարձրացումը հսկայական նշանակություն ունի լճի էկոհամակարգի վերականգնման համար»,-նշում է Վարդանյանը։Ընդ որում, նա հիշեցնում է, որ ի սկզբանե նախատեսվում էր մակարդակի բարձրացում մոտ 6 մետրով։ Մինչ այժմ այն աճել է մոտ 3 մետրով, ուստի էկոհամակարգի լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է այն բարձրացնել ևս մոտ 3 մետրով, այսինքն հասել է մինչև 1903 մետրի:Ջրի մակարդակի իջեցման ֆոնին լճի էկոհամակարգի վրա էական ազդեցություն է ունենում աղտոտված գետերի հոսքը: Լիճ են թափվում մոտ 28 գետեր և առուներ, որոնց տարեկան ընդհանուր հոսքը կազմում է մոտ 774 միլիոն խորանարդ մետր ջուր։Մասնագետները պարբերաբար իրականացնում են Սևանի ավազանի 10 հիմնական գետերի ջրի որակի բնապահպանական գնահատում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել աղտոտված են Մարտունի, Վարդենիկ, Գավառագետ, Լիճք, Դրախտիկ և այլ գետերը: Աղտոտման հիմնական աղբյուրը կենցաղային կեղտաջրերն են, որոնք լցվում են բնակավայրերից։«Սևանի ավազանում՝ Գավառում, Վարդենիսում և Մարտունիում, գործում է կեղտաջրերի մեխանիկական մաքրման երեք կայան։ Սակայն մեխանիկական մաքրումը հեռացնում է միայն խոշոր պինդ թափոններն ու ավազը՝ չապահովելով կեղտաջրերի լիարժեք մաքրում», – պարզաբանում է մեր զրուցակիցը։Նրա խոսքով՝ սանիտարամանրէաբանական գլխավոր ցուցանիշներից մեկը կոլիֆորմ բակտերիաներն են (աղիքային ցուպիկ): Դրանց պարունակությունը 100 մլ ջրում չպետք է գերազանցի 500 բջջաձևավորող միավորը, այնուամենայնիվ, կեղտաջրերի արտանետման տարածքներում և բնակավայրերի միջով անցնող գետերի հատվածներում այս ցուցանիշը հաճախ գերազանցում է 5000-ը, այսինքն՝ այն ավելի քան 10 անգամ գերազանցում է թույլատրելի առավելագույնը:Նրա խոսքով՝ առավել արդյունավետ լուծում կլիներ գործող մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման կայանների կառուցումը: Եթե առկա կայանները լրացվեն կենսաբանական մաքրմամբ, գետերում կհոսի իսկապես մաքրված ջուր, և գետային էկոհամակարգերի վիճակը զգալիորեն կբարելավվի:Հիդրոկենսաբանի խոսքով` լճի լողափերի սանիտարական վիճակի մոնիտորինգի արդյունքներով նորմերից շեղում չի հայտնաբերվել:Կայուն Սևանը ինչով է կարևոր էկոհամակարգի համարՁկնաբան, «Սևան» ազգային պարկի ձկնաբույծ Նորիկ Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես նշեց, որ լճի ջրի մակարդակն ուղղակիորեն ազդում է Սևանի էկոհամակարգի վիճակի վրա։ Նրա խոսքով՝ լճի կենդանական և բուսական աշխարհի համար չափազանց կարևոր է, որ ջրի մակարդակը չտատանվի, քանի որ դա ուղղակիորեն ազդում է լճի վրա:Նա այնքան էլ ոգևորված չէ լճի մակարդակի ներկայիս բարձրացմամբ՝ պարզաբանելով, որ այսօր Սևանի էկոհամակարգին աջակցող գլխավոր գործոնները մնում են գարնանային ձնհալը, անձրևաջրերը և Արփա-Սևան թունելով ներհոսքը: Ուստի, եթե հաջորդ ամառը չոր լինի, Սևանի մակարդակը կրկին կարող է նվազել։«Լճի մոտ պարզ երևում է, թե նախորդ տարիների համեմատ որքան է նահանջել ափամերձ գիծը։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի այն վերականգնվի», – նշեց Բադալյանը։Նա պարզաբանեց, որ լճի ջրի մակարդակի տատանումներն արդեն ազդել են Սևանի խեցգետնի տարածման վրա։ Եթե նախկինում խեցգետինները տարածված էին համարյա ամբողջ լճում՝ 2-ից 20-25 մետր խորություններում, ապա այսօր նրանց գրեթե անհնար է հանդիպել 7 մետրից ավելի խորության վրա: Խեցգետինները հիմնականում 2-3 մետր խորության վրա են։ Այսպես, մոտ 18 աստիճան ջերմաստիճանի դեպքում խեցգետնի էգերը սկսում են պատրաստվել ձագադրմանը (այն տեղի է ունենում, երբ ջուրը տաքանում է մինչև 21-24 աստիճան – խմբ.)։ Այնուամենայնիվ, համեմատաբար սառը ջրի պատճառով այս գործընթացը սովորական մեկ շաբաթվա փոխարեն տևում է մոտ 15-20 օր:Բադալյանը նշեց, որ վերջին տարիներին լճում ձկնաքանակի կրճատում է դիտվում. եթե 15 տարի առաջ կասպյան ուռկանների օգտագործմամբ մեկ օրում հնարավոր էր արդյունահանել մոտ 30 կգ խեցգետին, ապա այսօր նույն եղանակով արդով մեկ օրում հանվում է ընդամենը 3-4 առանձնյակ: Խեցգետինների թվաքանակի նվազման գլխավոր պատճառը Բադալյանը համարում է արգելված՝ մանր անցքերով ձկնորսության պարագաներ օգտագործելը։Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում խեցգետինների քանակը լուրջ կրճատվել է թակարդների ու այլ սարքավորումների օգտագործման հետևանքով, որոնք ներմուծվում են հիմնականում Թուրքիայից: Եթե նախկինում Հայաստանում օգտագործում էին 28 մմ անցքերով կասպյան ուռկաններ, որոնք թույլ էին տալիս պահպանել բնական վերարտադրության հնարավորությունը, ապա ժամանակակից գործիքներն ունեն մոտ 5 մմ լայնության անցքեր և որսում են գրեթե բոլոր առանձնյակներին՝ նորածիններից մինչև մեծահասակ էգեր։Մասնագետը նշում է, որ հենց խեցգետինների քանակի կրճատումն է դարձել լճի էկոլոգիական վիճակի վատթարացման պատճառներից մեկը, քանի որ խեցգետինը կարևոր դեր է խաղում լճի բնական մաքրման գործում: Նմանատիպ սանիտարական գործառույթ է կատարում նաև բնիկ տեղական ձուկը՝ Սևանի կողակը։ Այժմ ձկնաբուծական գործարանի աջակցությամբ աշխատանքներ են տարվում այդ ձկան քանակի վերականգնման ուղղությամբ։Խեցգետնի արհեստական բուծումը դեռևս հնարավոր չէ, քանի որ Հայաստանում չկան համապատասխան տեխնոլոգիաներ։ Հետևաբար, մասնագետները ակնկալում են, որ քանակը կվերականգնվի բնական եղանակով՝ միաժամանակ լճում անօրինական ձկնորսական գործիքների օգտագործման արգելմամբ: Նրանց գնահատմամբ՝ այսօր լճում կա մոտ 80 տոննա խեցգետին (2018 թվականին այդ ցուցանիշը գնահատվել է գրեթե 2 300 տոննա — խմբ):Բադալյանը նշում է, որ քանակի ամբողջական վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, Ազգային պարկի մասնագետները վերահսկում են գործընթացը։Մենք նաև հարցում ենք ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք հարցեր ճշտելու համար։ Նյութի հրապարակման պահին պատասխան դեռ չէինք ստացել։Հիշեցնենք, որ բարձրլեռնային Սևանա լիճը Կովկասում ամենախոշորն է և մեր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը: Այն ոչ միայն Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, այլև երկրի ջրային ռեսուրսների կարևոր ռազմավարական պաշար։
2026
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104406128_54:0:1387:1000_1920x0_80_0_0_1961326ddaf744bd5038573fcdf53005.jpg.webp
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
սևանա լիճ, էկոհամակարգ, ջուր, ոռոգման ջուր
սևանա լիճ, էկոհամակարգ, ջուր, ոռոգման ջուր
Սևանը Հայաստանի ռազմավարական կարևոր բնական օբյեկտ է և քաղցրահամ ջրի առանցքային աղբյուր: Չնայած այս տարի ջրագրական իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, բայց լճի բնապահպանական հիմնարար խնդիրները մնում են չլուծված: Առավել մանրամասն՝ Sputnik Արմենիայի նյութում:
Վերջին տարիներին իշխանությունները բազմիցս հայտարարել են Սևանի էկոհամակարգի վերականգնման անհրաժեշտության մասին և մշակել դրա պահպանման համալիր ծրագիր: Փաստաթուղթը նախատեսում է 42 մաքրման կայանների կառուցում, ևս 3 գործող կայանների արդիականացում, 1030 կմ ջրահեռացման ցանցերի անցկացում, ինչպես նաև բնապահպանական այլ միջոցառումներ: Բացի այդ, լայնածավալ ուսումնասիրվել է լճի բուսական և կենդանական աշխարհը:
Սակայն այդ նախաձեռնությունների զգալի մասն առայժմ մնում է թղթի վրա։ Մասնավորապես, մինչ օրս չի իրականացվել առանցքային նախագծերից մեկը՝ կենսաբանական մաքրման կայանների կառուցումը, որը մասնագետները համարում են Սևանի էկոհամակարգի առողջացման կարևորագույն պայմաններից մեկը:
Ինչպես է խնդիրը մեկնաբանում բնապահպանական թեմաներով մասնագիտացած լրագրողը
Լճի հիմնական խնդիրը Սևանի պահպանման և զարգացման պետական երկարաժամկետ ռազմավարության բացակայությունն է: Իշխանությունները դեռ չգիտեն`ինչպես են զարգացնելու լիճը, ինչպես են օգտագործելու դրա ռեսուրսները։ Հայաստանում իշխող ուժը պարբերաբար Սևանն անվանում է ռազմավարական նշանակության օբյեկտ, սակայն մինչ օրս պարզ չէ, թե կոնկրետ ինչ նկատի ունի դա ասելով:
Տարիներ շարունակ հանրությունը քննարկում է լճին վերաբերող նույն խնդիրները, առաջարկվում են տարբեր լուծումներ, սակայն գործնականում դրանք այդպես էլ չեն իրագործվում:
Շրջակա միջավայրի նախարարությունը տարիներ առաջ տեղեկացրել էր Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ռազմավարության մշակման մասին, իսկ նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ փաստաթուղթը պատրաստ կլինի 2024 թվականից ոչ ուշ: Սակայն ռազմավարությունը մինչև հիմա դեռ հաստատված չէ։
Այսօր լճի համար բնապահպանական գլխավոր սպառնալիքները մնում են էվտրոֆիկացիան (ջրամբարների հագեցումը կենարար տարրերով), ջրի զանգվածային ծաղկումը, ջրի որակի վատթարացումը, կենսաբազմազանության նվազումը, գունավորումը, կեղտաջրերի ներթափանցումը, կլիմայի փոփոխության հետևանքները:
Հինգ խոշորացված համայնքների կեղտաջրեր շարունակում են թափվել լիճ և դրա մասին խոսվում է ամեն տարի:
Չի կարելի համաձայնել տարածված այն կարծիքին, որ Սևանի բնապահպանական խնդիրների հիմնական պատճառը բացառապես հիդրոէներգետիկայի կարիքների համար ջրի օգտագործումն է: Իսկապես, խորհրդային տարիներին լճի մակարդակը մոտ 20 մետրով իջել է էլեկտրաէներգիայի արտադրության համար ջրի ինտենսիվ օգտագործման հետևանքով։ Սակայն հետագայում պետական քաղաքականությունը փոխվել է. ջրառի ծավալները զգալիորեն կրճատվել են, իսկ Սևան-Հրազդան կասկադում էլեկտրաէներգիայի արտադրությունը` զգալիորեն նվազել։
Եթե էներգետիկ նպատակներով ջրի օգտագործումն արդեն էականորեն նվազել է, ապա օրինաչափ հարց է առաջանում՝ ինչու են լճի բնապահպանական հիմնական խնդիրները շարունակում խորանալ:
Արփա-Սևան հիդրոտեխնիկական թունելը, որը երկար տարիներ համարվել է լճի փրկության գլխավոր գործիքներից մեկը, հանրության համար բավականաչափ բաց չէ: Դրա տեխնիկական վիճակի, ջրի կորուստների, տեղափոխման փաստացի ծավալների և արդիականացման անհրաժեշտության վերաբերյալ բավարար տեղեկատվություն չի հրապարակվում:
Եթե Սևանը դիտարկվում է որպես քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, ապա հենց այդ նպատակին պետք է ստորադասվի ցանկացած տնտեսական գործունեություն։ Իսկ եթե էներգետիկան առաջնահերթություն է, ապա պետությունը պետք է ճշգրտի ջրային ռեսուրսների օգտագործման թույլատրելի սահմանները (ներկայում տարեկան սահմանաչափը, ըստ օրենքի, 170 մլն խմ է – խմբ.)։ Զբոսաշրջության զարգացման դեպքում առաջնահերթ քայլեր պետք է լինեն կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը, ափամերձ ենթակառուցվածքների զարգացումը, թափոնների խնդրի լուծումը և բնապահպանական անվտանգության ապահովումը:
Այսօր տպավորություն է ստեղծվում, որ Սևանը միաժամանակ փորձում են օգտագործել այս բոլոր խնդիրները լուծելու համար՝ այդպես էլ չկողմնորոշվելով դրանց առաջնահերթության մեջ։
Ի դեպ, 2026 թվականին ՀՀ կառավարությունը թույլատրել է ոռոգման համար օգտագործել Սևանից ստացված 143,6 մլն խմ ջուր՝ օրենքով սահմանված 170 մլն առավելագույն սահմանաչափից քիչ։
Ընդ որում, գործող օրենսդրությունը կառավարությանը թույլ է տալիս արդեն ոռոգման սեզոնի ընթացքում դիմել Ազգային ժողով՝ այդ ծավալն ավելացնելու առաջարկով։
Ինչ են ասում Սևանի խնդրով զբաղվող փորձագետները
Նրա խոսքով՝ ջրի մակարդակի բարձրացումից հետո Մեծ Սևանում կձևավորվի կայուն ջերմաստիճանային շերտավորում, ինչը կնպաստի հիպոլիմնիոնի՝ սառը խորքային շերտի վերականգնմանը: Դրա շնորհիվ ստորին շերտերում ջրի ջերմաստիճանը ավելի կկայունանա, ինչն ինքնին լճի էկոհամակարգի վերականգնման կարևոր պայմաններից մեկն է։
«Փոքր Սևանում այդ գործընթացն արդեն տեղի է ունենում։ Ամռանը մակերևութային ջրերը տաքանում են, այնուհետև որոշակի խորության վրա ձևավորվում է թերմոկլին՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխության շերտ, որից ցածր ջուրը պահպանում է մշտական ջերմաստիճանը` մոտ 4 աստիճան: Մեծ Սևանում նման արտահայտված ջերմաստիճանային շերտավորում դեռևս չկա, քանի որ ջրի մակարդակը մնում է անբավարար։ Արևի ճառագայթները թափանցում են գրեթե մինչև հատակը։ Այդ իսկ պատճառով ջրի մակարդակի հետագա բարձրացումը հսկայական նշանակություն ունի լճի էկոհամակարգի վերականգնման համար»,-նշում է Վարդանյանը։
Ընդ որում, նա հիշեցնում է, որ ի սկզբանե նախատեսվում էր մակարդակի բարձրացում մոտ 6 մետրով։ Մինչ այժմ այն աճել է մոտ 3 մետրով, ուստի էկոհամակարգի լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է այն բարձրացնել ևս մոտ 3 մետրով, այսինքն հասել է մինչև 1903 մետրի:
Փորձագետի գնահատմամբ՝ այս տարի ջրի մակարդակի բարձրացմանը նպաստել են մեծ քանակությամբ տեղումները, սակայն միայն բարենպաստ եղանակային պայմանների վրա հույս դնել չի կարելի: Եթե հաջորդ տարին չորային լինի, ջրի մակարդակը նորից կսկսի նվազել։ Ուստի անհրաժեշտ է փնտրել ջրամատակարարման այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի կրճատվի Սևանից վերցվող ջրի ծավալը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Գլխավորը ջրային ռեսուրսների գրագետ կառավարումն ապահովելն ու ձեռք բերված մակարդակը պահպանելն է։
Ջրի մակարդակի իջեցման ֆոնին լճի էկոհամակարգի վրա էական ազդեցություն է ունենում աղտոտված գետերի հոսքը: Լիճ են թափվում մոտ 28 գետեր և առուներ, որոնց տարեկան ընդհանուր հոսքը կազմում է մոտ 774 միլիոն խորանարդ մետր ջուր։
Մասնագետները պարբերաբար իրականացնում են Սևանի ավազանի 10 հիմնական գետերի ջրի որակի բնապահպանական գնահատում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել աղտոտված են Մարտունի, Վարդենիկ, Գավառագետ, Լիճք, Դրախտիկ և այլ գետերը: Աղտոտման հիմնական աղբյուրը կենցաղային կեղտաջրերն են, որոնք լցվում են բնակավայրերից։
«Սևանի ավազանում՝ Գավառում, Վարդենիսում և Մարտունիում, գործում է կեղտաջրերի մեխանիկական մաքրման երեք կայան։ Սակայն մեխանիկական մաքրումը հեռացնում է միայն խոշոր պինդ թափոններն ու ավազը՝ չապահովելով կեղտաջրերի լիարժեք մաքրում», – պարզաբանում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ սանիտարամանրէաբանական գլխավոր ցուցանիշներից մեկը կոլիֆորմ բակտերիաներն են (աղիքային ցուպիկ): Դրանց պարունակությունը 100 մլ ջրում չպետք է գերազանցի 500 բջջաձևավորող միավորը, այնուամենայնիվ, կեղտաջրերի արտանետման տարածքներում և բնակավայրերի միջով անցնող գետերի հատվածներում այս ցուցանիշը հաճախ գերազանցում է 5000-ը, այսինքն՝ այն ավելի քան 10 անգամ գերազանցում է թույլատրելի առավելագույնը:
Վարդանյանն ընդգծում է՝ բազմամյա դիտարկումները ցույց են տալիս աղտոտվածության գրեթե անփոփոխ պատկեր։ Գետերի վերին հոսանքներում ջուրը մաքուր է, այնուհետև բնակավայրերով անցնելիս աղտոտվում է, իսկ հոսանքն ի վար սկսվում է բնական ինքնամաքրման գործընթացը: Սակայն դա բավարար չէ ջրի որակը լիովին վերականգնելու համար։
Նրա խոսքով՝ առավել արդյունավետ լուծում կլիներ գործող մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման կայանների կառուցումը: Եթե առկա կայանները լրացվեն կենսաբանական մաքրմամբ, գետերում կհոսի իսկապես մաքրված ջուր, և գետային էկոհամակարգերի վիճակը զգալիորեն կբարելավվի:
Հիդրոկենսաբանի խոսքով` լճի լողափերի սանիտարական վիճակի մոնիտորինգի արդյունքներով նորմերից շեղում չի հայտնաբերվել:
Կայուն Սևանը ինչով է կարևոր էկոհամակարգի համար
Նա այնքան էլ ոգևորված չէ լճի մակարդակի ներկայիս բարձրացմամբ՝ պարզաբանելով, որ այսօր Սևանի էկոհամակարգին աջակցող գլխավոր գործոնները մնում են գարնանային ձնհալը, անձրևաջրերը և Արփա-Սևան թունելով ներհոսքը: Ուստի, եթե հաջորդ ամառը չոր լինի, Սևանի մակարդակը կրկին կարող է նվազել։
«Լճի մոտ պարզ երևում է, թե նախորդ տարիների համեմատ որքան է նահանջել ափամերձ գիծը։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի այն վերականգնվի», – նշեց Բադալյանը։
Նա պարզաբանեց, որ լճի ջրի մակարդակի տատանումներն արդեն ազդել են Սևանի խեցգետնի տարածման վրա։ Եթե նախկինում խեցգետինները տարածված էին համարյա ամբողջ լճում՝ 2-ից 20-25 մետր խորություններում, ապա այսօր նրանց գրեթե անհնար է հանդիպել 7 մետրից ավելի խորության վրա: Խեցգետինները հիմնականում 2-3 մետր խորության վրա են։ Այսպես, մոտ 18 աստիճան ջերմաստիճանի դեպքում խեցգետնի էգերը սկսում են պատրաստվել ձագադրմանը (այն տեղի է ունենում, երբ ջուրը տաքանում է մինչև 21-24 աստիճան – խմբ.)։ Այնուամենայնիվ, համեմատաբար սառը ջրի պատճառով այս գործընթացը սովորական մեկ շաբաթվա փոխարեն տևում է մոտ 15-20 օր:
«Եթե ջուրն ավելի սառն է, թրթուրների զարգացումը դանդաղում է։ Երբ ջերմաստիճանը բարձրանում է, հասունացման գործընթացը արագանում է, և էգը ձվադրումը կատարում է բնական միջավայրում», – բացատրեց նա:
Բադալյանը նշեց, որ վերջին տարիներին լճում ձկնաքանակի կրճատում է դիտվում. եթե 15 տարի առաջ կասպյան ուռկանների օգտագործմամբ մեկ օրում հնարավոր էր արդյունահանել մոտ 30 կգ խեցգետին, ապա այսօր նույն եղանակով արդով մեկ օրում հանվում է ընդամենը 3-4 առանձնյակ: Խեցգետինների թվաքանակի նվազման գլխավոր պատճառը Բադալյանը համարում է արգելված՝ մանր անցքերով ձկնորսության պարագաներ օգտագործելը։
Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում խեցգետինների քանակը լուրջ կրճատվել է թակարդների ու այլ սարքավորումների օգտագործման հետևանքով, որոնք ներմուծվում են հիմնականում Թուրքիայից: Եթե նախկինում Հայաստանում օգտագործում էին 28 մմ անցքերով կասպյան ուռկաններ, որոնք թույլ էին տալիս պահպանել բնական վերարտադրության հնարավորությունը, ապա ժամանակակից գործիքներն ունեն մոտ 5 մմ լայնության անցքեր և որսում են գրեթե բոլոր առանձնյակներին՝ նորածիններից մինչև մեծահասակ էգեր։
Մասնագետը նշում է, որ հենց խեցգետինների քանակի կրճատումն է դարձել լճի էկոլոգիական վիճակի վատթարացման պատճառներից մեկը, քանի որ խեցգետինը կարևոր դեր է խաղում լճի բնական մաքրման գործում: Նմանատիպ սանիտարական գործառույթ է կատարում նաև բնիկ տեղական ձուկը՝ Սևանի կողակը։ Այժմ ձկնաբուծական գործարանի աջակցությամբ աշխատանքներ են տարվում այդ ձկան քանակի վերականգնման ուղղությամբ։
Խեցգետնի արհեստական բուծումը դեռևս հնարավոր չէ, քանի որ Հայաստանում չկան համապատասխան տեխնոլոգիաներ։ Հետևաբար, մասնագետները ակնկալում են, որ քանակը կվերականգնվի բնական եղանակով՝ միաժամանակ լճում անօրինական ձկնորսական գործիքների օգտագործման արգելմամբ: Նրանց գնահատմամբ՝ այսօր լճում կա մոտ 80 տոննա խեցգետին (2018 թվականին այդ ցուցանիշը գնահատվել է գրեթե 2 300 տոննա — խմբ):
Բադալյանը նշում է, որ քանակի ամբողջական վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, Ազգային պարկի մասնագետները վերահսկում են գործընթացը։
Մենք նաև հարցում ենք ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք հարցեր ճշտելու համար։ Նյութի հրապարակման պահին պատասխան դեռ չէինք ստացել։
Հիշեցնենք, որ բարձրլեռնային Սևանա լիճը Կովկասում ամենախոշորն է և մեր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը: Այն ոչ միայն Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, այլև երկրի ջրային ռեսուրսների կարևոր ռազմավարական պաշար։