Քաղաքականություն
26.07.2026 | 12:45
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթ ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, հայտնում է իրանական Mehr-ը։
Խստորեն և միանշանակ դատապարտելով Կասպից ծովում Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող առևտրային նավի դեմ ուկրաինական ռեժիմի ռազմական հարձակումը՝ Իրանի արտգործնախարարը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրամիությանը և միջազգային հանրությանը վճռական արձագանքել։ Նա նաև պահանջել է պատասխանատվության ենթարկել այդ հանցավոր գործողության հեղինակներին և նրանց աջակցողներին։
Կողմերն անդրադարձել են նաև Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններին տրված պատասխանից հետո։ Նրանք ընդգծել են լարվածությունը կառավարելու համար դիվանագիտական նախաձեռնություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։