Վթարային ջրանջատումներ հուլիսի 26-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հուլիսի 26-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 26-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1 Թաղամասի ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Արարատի մարզում հուլիսի 26-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 26-ին ժամը 11:15-14:00-ն կդադարեցվի Այգեզարդ, Այգեպատ գյուղերի ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 26-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 26-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Պ.Տիչինայի, Պ.Տիչինայի 1, 2, 3, 4 նրբանցքների, Սեբաստիա, Մխիթար Գոշի, Մխիթար Գոշի 1, 2 նրբանցքների, Քուչակի, Ռ. Մելիքյանի, Հովնաթանի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment