Այսօր՝ հուլիսի 26֊ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։30֊ի սահմաններում Վաղարշապատ֊Երևան ավտոճանապարհին, Ծաղկունք գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Զևս Ն․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելով հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։