Իսրայելը գիտի, թե ինչ է իրեն սպասվում նոր էսկալացիայի դեպքում․ ԻՀՊԿ

«Իսրայելը, սադրելով ԱՄՆ նախագահին և նրան տրամադրելով կեղծ տեղեկություններ, փորձում է Միացյալ Նահանգներին պահել տարածաշրջանում և իր նպատակներն առաջ մղել ամերիկյան ուժի միջոցով։ Իսրայելը գիտի, թե ինչ աղետ կարող է սպասվել իրեն, եթե վերադառնա պատերազմի և մենք կենտրոնանանք նրա վրա»։

Այս մասին Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբին։

Մոհեբին նշել է, որ Թեհրանը հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ է արձագանքել հնարավոր նոր սրմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment