Իրանի ԱԳՆ է հրավիրվել Ուկրաինայի դիվանագետը՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման պատճառով

Շաբաթ երեկոյան Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Իրանի ԱԳ նախարարի օգնական և Եվրասիայի վարչության գլխավոր տնօրեն Մանուչեհր Մորադին դիվանագետին վճռական բողոք է հայտնել՝ Կասպից ծովում, իրանական կողմի պնդմամբ, ուկրաինական զինված ուժերի կողմից իրականացված «թշնամական և հանցավոր գործողությունների» կապակցությամբ։

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թեհրանը «վճռականորեն պաշտպանելու է իր ազգային անվտանգությունն ու շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի և գույքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն»։

Ավելի վաղ Իրանը Ուկրաինային մեղադրել էր Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման համար։ Թեհրանի տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկ մարդ վիրավորվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment