Ռուսաստանի ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի նավահանգստային ռազմաարդյունաբերական օբյեկտներին. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260726/rusastani-zun-harvatsel-e-ukrainaji-navahangstajin-razmaardjunaberakan-objektnerin-pn-105062159.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Ռուսական զորքերը տեղակայել են ցամաքային և օդային բարձր ճշգրտության զենքեր։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ռուսական բանակը գիշերը հարվածել է Կիևում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին և Չեռնոմորսկի նավահանգստի ենթակառուցվածքներին։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը խմբային հարված են հասցրել՝ օգտագործելով ցամաքային և օդային բարձր ճշգրտության զենքեր», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Հարվածը հասցվել է Կիևում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, որոնք զբաղվում են տարբեր անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրությամբ, հավաքմամբ և պահեստավորմամբ, ինչպես նաև Օդեսայի մարզի Չեռնոմորսկի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք օգտագործվում են ռազմական բեռների, վառելիքի և քսանյութերի առաքման և պահեստավորման համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment