https://arm.sputniknews.ru/20260726/arajika-1015-tarinerin-der-pvoshi-enq-shnchelu-inchu-chi-maqrvum-erevani-ody-104973994.html
Առաջիկա 10–15 տարիներին դեռ փոշի ենք շնչելու. ինչո՞ւ չի մաքրվում Երևանի օդը
Առաջիկա 10–15 տարիներին դեռ փոշի ենք շնչելու. ինչո՞ւ չի մաքրվում Երևանի օդը
Sputnik Արմենիա
Հանրային գործիչ Էդուարդ Հայրումյանի համոզմամբ` միայն շինհրապարակները կարգավորելով կամ կանաչապատում անելով անհնար է մայրաքաղաքի օդը զերծ պահել աղտոտումից։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T09:55+0400
2026-07-26T09:55+0400
2026-07-26T09:55+0400
շինարարություն
երևան
հանք
քարի հանք
փոշի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27889896_0:85:1600:985_1920x0_80_0_0_9041a6153a7f4cc8be531a9c7e4d42b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Առաջիկա 10-15 տարիներին դեռ փոշի ենք շնչելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը` անդրադառնալով օդի աղտոտվածության հարցին։Նշենք, որ հուլիսի 15-21-ին մայրաքաղաքում դարձյալ փոշու բարձր պարունակություն է արձանագվել։ Հատկապես Կոնտրոնում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։2026թ. հունվարին ընդունված շինարարական նորմերով շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումը պարտադիր է դարձել։ Պարտադիր պահանջ է նաև շինհրապարակում օդի որակի մոնիտորինգային սարքի առկայությունը։Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե վերահսկողությունը շինարարական նորմերի պահպանման նկատմամբ ընդհանրապես բացակայում է, բայց և շեշտում է` խախտումները նկատելու համար հանրային աղմուկ է պետք կամ առնվազն պատասխանատուներին անձնապես իրազեկել։«Խնդիրը բարձրաձայնելուց հետո իրականում տեսնում եմ, որ իրենք էլ են զբաղվում, գնում են, ստուգում են։ Ուղղակի, երբ խնդիրն ավելի լայն հնչեղություն է ստանում, ավելի լավ են զբաղվում։ Բացի դրանից, շատ տեղերում մի օր կարող է` գնան, ստուգեն, փոշի չլինի, կամ տեսնեն`ցանցով փակած է, հաջորդ օրը ցանցը պոկեն կամ քամուց պոկվի ու մի 2 օր պոկված մնա, քամի անի, ամբողջ շինհրապարակը փոշով լցվի»,– ասում է մեր զրուցակիցը։Մեր աշխարհագրական դիրքով է պայմանավորված․ Ավինյանն օդի աղտոտվածության նոր պատճառ նշեցՆա առաջարկում է անբարեխիղճ կառուցապատողների համար էլ ավելի խստացնել կարգավորումները, բարձրացնել տուգանքների չափերը։Շինհրապարակները, սակայն, Երևանի օդի միակ աղտոտիչները չեն։ Էդուարդ Հայրումյանի դիտարկմամբ` այդ հարցում մեծ է նաև մայրաքաղաքի վարչական տարածքում ու դրան հարակից հատվածներում գործող ավազահանքերի ու քարհանքերի դերը։Փոշու մեկ այլ աղբյուր էլ, նրա համոզմամբ, Երևանի ամայացած կանաչ գոտիներն են։ Հայրումյանի խոսքով` քաղաքում այսօր հեկտարներով բաց գրունտ կա, որը նախատեսված է որպես կանաչ տարածք։Ուստի, մեր զրուցակցի պատկերացմամբ, միայն շինհրապարակները կարգավորելով կամ կանաչապատում անելով անհնար է քաղաքի օդը զերծ պահել աղտոտումից։ Միջոցոռումներն այդ ուղղությամբ պետք է լինեն համալիր ու համակարգված, հակառակ դեպքում երևանցիներն առնվազն մեկ տասնամյակ դեռ ստիպված են լինելու փոշի շնչել։Այդ «գործարանները» աղտոտում են օդը․ Ավինյանը՝ երևանյան բակերում տերևներ վառելու մասին
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27889896_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cf1ca52b973eda74fcf7df9d3fc3c529.jpg.webp
շինարարություն, երևան, հանք, քարի հանք, փոշի
շինարարություն, երևան, հանք, քարի հանք, փոշի
Հանրային գործիչ Էդուարդ Հայրումյանի համոզմամբ` միայն շինհրապարակները կարգավորելով կամ կանաչապատում անելով անհնար է մայրաքաղաքի օդը զերծ պահել աղտոտումից։
Նշենք, որ հուլիսի 15-21-ին մայրաքաղաքում դարձյալ փոշու բարձր պարունակություն է արձանագվել։ Հատկապես Կոնտրոնում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
2026թ. հունվարին ընդունված շինարարական նորմերով շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումը պարտադիր է դարձել։ Պարտադիր պահանջ է նաև շինհրապարակում օդի որակի մոնիտորինգային սարքի առկայությունը։
«Ես ուր որ գնացել եմ վերջերս, այդ փոշու չափիչները դրված են եղել։ Շինարարների պատմածով` քաղաքապետարանը դրանց միջոցով օնլայն մոնիտորինգ է անում, ու երբ որ փոշու քանակը բարձրանում է, միանգամից ստուգողներ են գալիս։ Բայց ամենաշատ փոշին բարձրանում է «կատլավանը» փորելու գործընթացի ժամանակ, երբ շինհրապարակում դեռ ոչ մի փոշու չափիչ սարք չեն տեղադրել, ջրցան չեն դրել, քանի որ շինթույլտվությունը ստանալուն պես կառուցապատողները որոշում են քանդել` առանց տարածքը սահմանված նորմերի բերելու»,– ներկայացնում է Հայրումյանը։
Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե վերահսկողությունը շինարարական նորմերի պահպանման նկատմամբ ընդհանրապես բացակայում է, բայց և շեշտում է` խախտումները նկատելու համար հանրային աղմուկ է պետք կամ առնվազն պատասխանատուներին անձնապես իրազեկել։
«Խնդիրը բարձրաձայնելուց հետո իրականում տեսնում եմ, որ իրենք էլ են զբաղվում, գնում են, ստուգում են։ Ուղղակի, երբ խնդիրն ավելի լայն հնչեղություն է ստանում, ավելի լավ են զբաղվում։ Բացի դրանից, շատ տեղերում մի օր կարող է` գնան, ստուգեն, փոշի չլինի, կամ տեսնեն`ցանցով փակած է, հաջորդ օրը ցանցը պոկեն կամ քամուց պոկվի ու մի 2 օր պոկված մնա, քամի անի, ամբողջ շինհրապարակը փոշով լցվի»,– ասում է մեր զրուցակիցը։
Նա առաջարկում է անբարեխիղճ կառուցապատողների համար էլ ավելի խստացնել կարգավորումները, բարձրացնել տուգանքների չափերը։
Շինհրապարակները, սակայն, Երևանի օդի միակ աղտոտիչները չեն։ Էդուարդ Հայրումյանի դիտարկմամբ` այդ հարցում մեծ է նաև մայրաքաղաքի վարչական տարածքում ու դրան հարակից հատվածներում գործող ավազահանքերի ու քարհանքերի դերը։
«Դավիթ Բեկի փողոցով իջնելիս ձախ նայեք։ Միշտ փոշու մեջ է այդ հատվածը։ Չեն կարող քաղաքի տարածքում տասնյակ հանքեր գործել` քարի, ավազի և այլն։ Իմ պատկերացմամբ` բոլոր հանքերը պետք է Երևան քաղաքից վերանան։ Իսկ դա առաջիկա առնվազն 10-ամյակի պլաններում նույնիսկ չկա։ Ինչ-որ տեսլական պիտի լինի, որ, օրինակ, 10 տարի հետո Երևանում հանք պիտի չլինի։ Դա պետք է աստիճաաբար արվի. միանգամից չես կարող բռնել ու բոլորը մի օրում փակել։ Բայց այդ տեսլականը նույնիսկ այսօր չկա։ Դրա համար էլ նույնիսկ 10-15 տարի հետո չենք պատկերացնում Երևանն առանց փոշու»,– ասում է հանրային գործիչը։
Փոշու մեկ այլ աղբյուր էլ, նրա համոզմամբ, Երևանի ամայացած կանաչ գոտիներն են։ Հայրումյանի խոսքով` քաղաքում այսօր հեկտարներով բաց գրունտ կա, որը նախատեսված է որպես կանաչ տարածք։
Ուստի, մեր զրուցակցի պատկերացմամբ, միայն շինհրապարակները կարգավորելով կամ կանաչապատում անելով անհնար է քաղաքի օդը զերծ պահել աղտոտումից։ Միջոցոռումներն այդ ուղղությամբ պետք է լինեն համալիր ու համակարգված, հակառակ դեպքում երևանցիներն առնվազն մեկ տասնամյակ դեռ ստիպված են լինելու փոշի շնչել։