Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը:
Այս մասին նախօրեին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Facebook–յան իր էջում։
ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են՝
-51 կգ Մուրադ Ղարիբյան
-55 կգ Դավիթ Բալեյան
-60 կգ Գրիշա Գևորգյան
-65 կգ Էրիկ Պապիկյան
-71 կգ Վարուժան Ասլանյան
-80 կգ Վաչե Ասլանյան
Ավագ մարզիչ՝ Արշակ Հայրապետյան
Հունահռոմեական ոճում հարթակ դուրս կգան հետևյալ մարզիկները.
-45 կգ Վազգեն Վարդանյան
-48 կգ Արարատ Ավետիսյան
-51 կգ Գևորգ Հարությունյան
-55 կգ Գեղամ Եղիազարյան
-60 կգ Արտուշ Պետրոսյան
-65 կգ Վազգեն Մնացականյան
-71 կգ Ջանես Նազարյան
-80 կգ Վահե Հովեյան
-92 կգ Ալեքսան Շալջյան
-110 կգ Խաչիկ Խաչատրյան
Ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան
Մ17 աշխարհի առաջնությունը կանցկացվի Բաքվում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: