«Զոլոտայա կորոնան» դադարեցրել է փոխանցումները դեպի ՀՀ. ի՞նչ են ասում հայկական բանկերից

https://arm.sputniknews.ru/20260725/zvolvotaja-kvorvonan-dadarecrel-e-pvokhancumnery-depi-hh-inch-en-asum-hajkakan-bankeric-105057667.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/135/53/1355319_0:0:1024:768_1920x0_80_0_0_494565cf692d1254669e7c44ac799ef9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բանկ, հայաստան, ռուսաստան, «յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգ

բանկ, հայաստան, ռուսաստան, «յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգ

Բաժանորդագրվել

Նշված համակարգը Հայաստանում սպասարկում էր 6 բանկ, որոնցից մեկում չեն բացառել, որ դրանից նախկինի պես կարելի է օգտվել միջնորդավորված (անուղղակի) եղանակով։ Բացի այդ, շարունակում են գործել փոխանցումների այլ համակարգեր։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Զոլոտայա կորոնա» համակարգով դրամական փոխանցումները Հայաստանում առայժմ հասանելի չեն։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին այն 6 հայկական բանկերից 2–ը, որոնք նախկինում գործակցում էին այս վճարային համակարգի հետ։

Բանկերից մեկից հայտնեցին, որ համակարգն առայժմ անհասանելի է, և, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի մոտ ապագայում։ Մեկ այլ բանկից նշեցին, որ, հավանաբար, «Զոլոտայա կորոնա»-ով փոխանցումներն առայժմ կարելի է իրականացնել անուղղակիորեն՝ փոխանցումների մեկ այլ համակարգի (IntelExpress) միջոցով։

«ՎՏԲ Հայաստան» բանկը ընդլայնում է ռուսաստանցիների համար վճարային տարբերակները

Բանկերից մեկի զանգերի կենտրոնից հայտնեցին, որ Հայաստանից այս համակարգով փող ուղարկելիս Ռուսաստանում կարելի է ստանալ «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով և հակառակը` խնդրելով այս տեղեկությունը ճշտել մասնաճյուղերից որևէ մեկից։

Դրան զուգահեռ՝ հասանելի են մնում դրամական փոխանցումների մի քանի այլ համակարգեր (UBPay, Kwikpay, Unistream)։

Վրաստանում և Հայաստանում «Զոլոտայա կորոնա» համակարգի սպասարկման դադարեցումը եղավ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի հայտարարումից կարճ ժամանակ անց։ Այն նախատեսում է 94 բանկի ակտիվների սառեցում և ռուսական 33 վարկային ու ֆինանսական կազմակերպությունների գործարքների արգելք։ Հավելենք, որ 15-20 տարի առաջ արագ փոխանցումների համակարգերով դրամական փոխանցումները Հայաստանում արտերկրի հայրենակիցներից գումար ուղարկելու և ստանալու հիմնական մեթոդն էր, սակայն հետագայում ավելի ակտիվ սկսեցին կիրառվել քարտից քարտ փոխանցումները։

«Միր» քարտերի համակարգում քննարկվում են կենսաչափական վճարումների հեռանկարները

Leave a comment