Հայաստանի և Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ էր․ Տոկաևը՝ Պուտինին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևըն այսօր Օմսկում հանդիպել է դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զրույցի ընթացքում Տոկաևն ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության բնույթը շատերի, այդ թվում՝ իրենց համար, ամբողջությամբ հասկանալի չէ։
«Այս հակամարտության բնույթը շատերի, այդ թվում՝ նաև մեզ համար ամբողջությամբ հասկանալի չէ։ Օրինակ՝ եթե խոսենք Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած, այդ թվում՝ սառեցված հակամարտության մասին, ապա դրա էությունն ու ծագումը մեզ համար լիովին պարզ էին․ դրանք խոր պատմական արմատներ ունեին։ Իսկ այստեղ շատ դժվար է հասկանալ, թե որն է հակամարտության իրական բնույթը»,- ասել է Տոկաևը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պատմական նախադրյալները հստակ էին, մինչդեռ քննարկվող ներկայիս հակամարտության դեպքում իրավիճակը, նրա գնահատմամբ, էապես տարբերվում է։
Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ «ստամբուլյան բանաձևին»՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար։
«Թերևս, արդեն արժե սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ Ստամբուլյան բանաձև 2.0-ին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել»,- ասել է նա։