ԳՇ պետը զինվորների հետ քննարկել է կարգապահությունն ու բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը

https://arm.sputniknews.ru/20260725/gsh-pety-zinvvorneri-het-qnnarkel-e-kargapahutjunn-u-banakum-barvojahvogebanakan-mtnvolvorty-105054394.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105053683_142:0:2419:1708_1920x0_80_0_0_61668b562f2e5ec5c86d7850ce194067.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բանակ, զինծառայող, ինքնասպանություն, էդվարդ ասրյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)

բանակ, զինծառայող, ինքնասպանություն, էդվարդ ասրյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)

Բաժանորդագրվել

Հանդիպմանը զինծառայողները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ՝ քննարկելով զինվորական կարգապահության և զորամասերում բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման հարցերը։ Այս մասին տեղականում ենք ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշենք` հուլիսի 21–ին հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանն ինքնասպան է եղել։ Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները, նախնական տվյալով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ծեծի է ենթարկվել։

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձել են զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ է ցուցաբերել հետևողական և սկզբունքային մոտեցում։

Էդվարդ Ասրյանը, ըստ հաղոդագրության, կարևորել է զինվորական ծառայության ընթացքում օրենքի և կանոնադրական պահանջների խստիվ պահպանումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքն ու փոխադարձ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը։

Հանդիպման ընթացքում զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։

Հիշեցնենք` զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան լուրը հուլիսի 21–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Թորոսյանի մահվան դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Հուլիսի 23–ին ՔԿ–ն հայտնեց, որ նրա ծառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 2–ն էլ կալանավորվել են։

Leave a comment