«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակության քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին: Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացներն ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մասնրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին: Այս առիթով վերահաստատել եմ նաև հայաստանի հանձնառությունը` աջակցելու ԱՄՆ-ի Կառավարության խաղաղաղարար առաքելությունը: Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը` սեպտեմբերի 16-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին: իսկ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռբերումներից մեկի` «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության նախագծի» հետևողական իրագործման կարևորությունը համաձայն սույն թվականի հունվարի 13-ի Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի միջև ստորագրված ԹՐԻՓՓ ծրագրի իրագործման շրջանակի: Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից, ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն` զարգացնելու Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը»: