Ժամը 17։16-ին 3.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: