Արսեն Աֆիյանի սկանդալային սպանությունը. դատարանը Նորատուսցի Արայի որդուն մե՞ղմ է մոտեցել

https://arm.sputniknews.ru/20260725/arsen-afijani-skandalajin-spanutjuny-datarany-nvoratusci-araji-vordun-meghm-e-mvotecel-105049683.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/20/02/200278_17:0:2748:2048_1920x0_80_0_0_aa5bc5b6aeec2867fde657c17da56ceb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սևան, սպանություն, արսեն աֆիյան, դատարան

սևան, սպանություն, արսեն աֆիյան, դատարան

Բաժանորդագրվել

Դատարանը գործով անցնող Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության գործով դատավորը քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լյովա Բանդուրյանի և նրա հետ նույն գործով անցնող Միսաք Փաշիկյանի վերաբերյալ վերդիկտն է հրապարակել։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ կայքի` դատարանը Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն մասամբ։

Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բանդուրյանը Միսաք Փաշիկյանի, Դ. Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, կատարել է խուլիգանություն, ինչպես նաև նշված անձանց հետ համատեղ հարվածներ հասցնելով Արսեն Աֆիյանին՝ վերջինիս առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

ԶԼՄ–ն հայտնել է, որ դատարանը Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, մինչդեռ Միսաք Փաշիկյանը, ըստ գործի նյութերի, ճանաչվել է Արսեն Աֆիյանի սպանությունը կատարած անձը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին հուլիսի 17-ին Սևանի հյուրանոցային համալիրներից մեկում սպանվել է 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել հրազենային վիրավորումով, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Հուլիսի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ գործով ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներ։
Վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք էր ներկայացվել երկու անձի։ Միսաք Փաշիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 19–ամյա Լ․Բ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Leave a comment