Քաղաքականություն
25.07.2026 | 13:49
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է՝ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմի ավարտով, մինչդեռ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Նրա խոսքով՝ այդ ընկալումը ձևավորվել է երկու երկրների ղեկավարների միջև վերջին շփումներից հետո․ գրում է pravda.com.ua-ն։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմը դադարեցնելու հարցում, իսկ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս արագ հասնել արդար և կայուն խաղաղության։
«Նախագահ Թրամփը հասկանում է, որ Ուկրաինան խաղաղություն է ցանկանում։ Նա նաև հասկանում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմն ավարտելով»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր և Թրամփի միջև փոխըմբռնումը զգալիորեն խորացել է վերջին ամիսներին, մասնավորապես՝ Վատիկանում տեղի ունեցած հանդիպումից հետո։
Զելենսկին նաև ընդգծել է, որ Կիևը շարունակում է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանին պատերազմի դադարեցման ուղղությամբ ավելի մեծ ճնշման ենթարկելու նպատակով։