Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում

Հասարակություն

25.07.2026 | 12:49

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները Եղեգնաձորում հայտնաբերել և ձերբակալել են 31-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։

ՆԳՆ հաղորդագրությունը՝ ստորև․

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Leave a comment