Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմուտքին

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հինգ ավիահարված են հասցրել Եմենի արևմտյան հատվածում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքին։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածների է ենթարկվել նաև Կամարան կղզին, որը գտնվում է Կարմիր ծովի հարավային մուտքի մոտ և վերահսկվում է հութիների կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment