Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի շատ տեղանքներ կարող են հանձնվել Ադրբեջանին,որի հետևանքով կխախտվի Իջևան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը

Սահմանազատումով հանձնվելիք ճանապարհի այլընտրանքային ճանապարհն են կառուցում
Սահմանազատման շարունակությամբ , ամենայն հավանականությամբ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի շատ տեղանքներ կարող են հանձնվել Ադրբեջանին,որի հետևանքով կխախտվի Իջևան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը։
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այլընտրանք է Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջևան ավտոճանապարհը , որի 6,3 կիլոմետր հատվածը կառուցվել է 2024թվականին, ճանապարհի մնացած, մեծ հատվածը պետք է կառուցապատվի։ Տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ « Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի ընդամենը 6,3 կմ-ն է կառուցվել 2024թվականին։ Այդ ճանապարհի մնացած հատվածի չափագրման,նախագծման, նախահաշվի կազմման աշխատանքները ե՞րբ են սկսվել, ինչքա՞ն ժամանակ կտևեն։ Ե՞րբ է այդ ճանապարհի մնացած հատվածի շինարարության մրցութ հայտարարվելու, ինչքա՞ն գումար է նախատեսված դրա շինարարության համար» ։ Ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստրագրությամբ պատասխան ․ «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ(գյուղատեղի)- /Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Շինարարության մրցույթը կայացել է։ Մոտ 67 կմ ավտոճանապահի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Շինաշխատանքերի պայմանագրային արժեքը 14 670 000 000 դրամ է»։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Leave a comment