Ուկրաինայի ԱԹՍ–ների հարձակումից հրդեհ է բռնկվել Եկատերինբուրգում Wildberries-ի պահեստի մոտ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերն այս անգամ փորձել են հարձակվել Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա։

Եկատերինբուրգում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո Wildberries-ի պահեստի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, անձնակազմը՝ տարհանվել։

Սվերդլովսկի մարզպետ Դենիս Պասլերն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգի Չկալովի թաղամասի կայանատեղիում ուկրաինական ԱԹՍ-ների բեկորների ընկնելու մասին: Նրա խոսքով՝ այնտեղ հրդեհ է բռնկվել։

«Տնտեսական օբյեկտներն ու ենթակառուցվածքները չեն վնասվել։ Մարդիկ տարհանվել են, տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա», – նշել էր նա։

Wildberries-ում հաստատել են, որ լոգիստիկ կենտրոնը չի տուժել, իսկ դրա աշխատանքը նախատեսում են վերականգնել մոտ ժամանակներս:

Leave a comment