11:20 25.07.2026 (Թարմացված է: 11:21 25.07.2026)
Բաժանորդագրվել
Սպանություն հանգամանքները դեռևս չեն պարզվել։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՆԳՆ քրեական ոստիկանները բացահայտել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը։ Այս մասին հայտնում է նախարարությունը` հավելելով, որ կան կալանավորված անձինք։
«Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կառույցից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` հուլիսի 18–ին Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել էր։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ նաև նռնակ էր հայտնաբերվել, որը, բարեբախտաբար, չի պայթել: Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 30 կրակոց է հնչել։ կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է, վիրավորվածը՝ 15-ամյա Գ. Մարգարյանը։