Ռուսական վճարային համակարգը դադարեցրել է դեպի Հայաստան և Ադրբեջան կատարվող առցանց վճարումները

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումից հետո ռուսական «Золотая Корона» վճարային համակարգը դադարեցրել է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և մի շարք այլ երկրներ կատարվող դրամական փոխանցումները։

Համակարգի պաշտոնական կայքում Ռուսաստանից առցանց փոխանցումների համար հասանելի երկրների ցանկում մնացել են միայն Ուզբեկստանը, Թուրքիան և Ղրղզստանը։
Նշենք, որ եվրոպական պատժամիջոցները կիրառվել են նաև «Платежный центр» ՌՆԿՕ-ի նկատմամբ, որը «Золотая Корона» վճարային համակարգի օպերատորն է։

Leave a comment