Եմենը հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի օբյեկտներին

Ի պատասխան սաուդցիների հարձակման՝ եմենյան զինված ուժերը հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի ռազմավարական օբյեկտներին Ջիզանում, հրդեհներ են բռնկվել։

Հարձակումը տեղի է ունեցել էսկալացիայի սրմա) ֆոնին. նախ հութիները հայտարարել են թագավորության ծովային շրջափակման մասին, այնուհետև սաուդյան ավիացիան հարվածներ է հասցնել Եմենի տարածքին։

«Հութիներ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել սաուդյան Encelia և Layla նավթային լցանավերին։

Ծովային անվտանգության ոլորտի աղբյուրները հաստատել են Եմենի սահմանին մոտ գտնվող հարավային «Ջիզան» նավահանգստի ափերի մոտ Encelia նավին հարվածելու փաստը։

Leave a comment