Կաթնամթերքը հայ սպառողի համար վտանգավոր չէ՞. տնտեսագետը մտահոգված է ոչ միայն տնտեսությամբ

https://arm.sputniknews.ru/20260725/katnamterqy-haj-sparvoghi-hamar-vtangavvor-che-tntesagety-mtahvogvats-e-voch-miajn-tntesutjamb-105030431.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/562/12/5621281_167:0:1587:1065_1920x0_80_0_0_7b874fb59c67e80e5252b7e259989671.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կաթնամթերք, հայաստան, ռուսաստան, նաիրի սարգսյան

կաթնամթերք, հայաստան, ռուսաստան, նաիրի սարգսյան

Բաժանորդագրվել

ՀՀ ՊԵԿ վիճակագրության համաձայն` 2024-ին ՀՀ–ից ՌԴ է արտահանվել 25 416 000 դոլարի կաթնամթերք, 2025-ին` 18 766 600–ի, 2026-ի առաջին եռամսյակում` 3 051 300 դոլարի։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից ԵՄ երկրներ ընդամենը 24 կգ կաթնամթերք է արտահանվել. 4 կգ` Դանիա, 20 կգ` Լեհաստան։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Դեպի Ռուսաստան սահմանափակման հետևանքով Հայաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտում տեղի կունենա եկամուտների անկում, արտադրության ծավալների և հարկերի նվազում. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում է արել տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Նշենք` Ռոսսելխոզնադզորի որոշմամբ հուլիսի 27-ից սահմանափակումներ են գործելու ՀՀ–ից ՌԴ կաթնամթերքի ներմուծման համար։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության` հուլիսի 14-21-ը ՀՀ–ում կաթնամթերքի վերամշակման գործարաններում կատարված ստուգումից հետո Ռոսսելխոզնադզորը դիմել է ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով հուլիսի 27-ից կասեցնել անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ձեռնարկությունների համար: Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները, Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ արգելելու «Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը տեղական շուկայում»։

Նաիրի Սարգսյանը ստեղծված իրավիճակը վտանգավոր է համարում ոչ միայն ՀՀ տնտեսության, այլև ՀՀ քաղաքացիների առողջության և կյանքի համար։

«Մի կողմից արտադրողներն են ստանդարտներին չհամապատասխանող արտադրանք թողարկում, մյուս կողմից պետական վերահսկող մարմինն է անգործության մատնված։ Այսինքն՝ խնդիրները շտկելու ուղղությամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում։ Հարց է առաջանում` իսկ միգուցե այդ նույն կաթնամթերքն ընդհանրապես չի՞ կարելի սպառել։ Չէ՞ որ մենք տեղյակ չենք շատ խնդիրներից ու էդպիսի թափանցիկ լաբորատոր հսկողություններ չեն կատարվում, և կարող է մարդու կյանքին և առողջությանը սպառնացող շատ լուրջ բակտերիաներ ու տարբեր կոմպոնենտներ են պարունակում»,– ասում է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքներին, տնտեսագետն արձանագրում է, որ, ի տարբերություն մինչ օրս սահմանափակված այլ ոլորտների, ՀՀ–ում արտադրված կաթնամթերքի սպառման հիմնական շուկան Հայաստանն է։ Տարեկան արտահանումն այս ոլորտում չի գերազանցում 25-30 մլն դոլարը։ Բայց պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ արտահանման 90 և ավելի տոկոսը հենց Ռուսաստան է գնում։ Ուստի, հանրագումարի բերելով մինչ օրս կիրառված բոլոր սահմանափակումների հնարավոր հետևանքները, Նաիրի Սարգսյանը մտավախություն է հայտնում, որ Հայաստանի տնտեսությունն այսկերպ կարող է վերջնականապես փլուզել։ Իսկ վերջնարդյունքը կլինի Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորուստը։

«Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքնիշխանությունը մեկից կախվածության փոխարինումն է մի քանիսից կախվածությամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը տարավ Հայաստանի Հանրապետությունը տարբեր երկրներից կախվածության։ Ռուսաստանից կախվածությունը կար, կա և լինելու է, բայց Փաշինյանը տարավ Թուրքիայից կախվածության, Ադրբեջանից կախվածության, Եվրոպայից կախվածության, ԱՄՆ–ից կախվածության։ Սրանք այդ ամենի հետևանքներն են»,– նշում է մեր զրուցակիցը։

Գյուղատնտեսական այլ ապրանքների դեպքում կառավարությունը հայտարարեց, որ ՌԴ–ի փոխարեն արտահանումները կուղղվեն դեպի ԵՄ, նույնիսկ որոշ աջակցություն տրամադրեց արտահանողներին։ Կաթնամթերքի դեպքում տնտեսագետն այսօրինակ հայտարարություններն առավել քան անլուրջ է համարում։

Այդ են վկայում նաև ՀՀ ՊԵԿ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։ Դրանց համաձայն` 2024-26 թթ–ին Հայաստանից ԵՄ երկրներ ընդամենը 24 կգ կաթնամթերք է արտահանվել. 4 կգ` Դանիա, 20 կգ` Լեհաստան։ Երկուսն էլ 2024թ–ին։ 2025-26թթ–ին ԵՄ որևէ երկիր հայկական կաթնամթերք չի գնացել։
Բացի այդ, Սարգսյանը փաստում է, որ եվրոպական գյուղմթերքի շուկան «զավթելու» հայտ վաղուց արդեն ներկայացրել է Թուրքիան։

«Թուրքիան կարողանում է մոտավորապես նույն որակական հատկանիշներով, բայց ավելի էժան արտադրանք ստանալ և երբեմն նաև հաջողվում է եվրոպական շուկա մուտք գործել։ Դրանից միանգամից ըմբոստանում են եվրոպացի ֆերմերները, բիզնես համայնքի ներկայացուցիչները, կառավարությունների դեմ դժգոհությունների ալիք են բարձրացնում։ Այսինքն՝ եվրոպական շուկա հայկական արտադրանք ուղղակի արտահանելը շատ լուրջ խնդիր է և շատ անլուրջ խոսակցություն` ոչ միայն առաջիկա 1–2, այլև 20-30 տարվա համար»,– կարծում է Սարգսյանը։

Հավելենք, որ ավելի ուշ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը, հայտնեց, որ կաթնամթերք արտադրող հայաստանյան 4 կազմակերպություններում իրականացրած ստուգումների արդյունքում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել, չնայած որ ռուսական կողմը վերահսկողության իրենց արդյունքները տեսչական մարմնին չի տրամադրել։

Նշենք, որ ՊԵԿ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2024թ–ին ՀՀ–ից ընդհանուր առմամբ արտահանվել է 25 652 900 դոլարի կաթնամթերք, 2025–ին` 22 797 100–ի, 2026-ի 1-ին եռամսյակում` 3 600 300։
ՌԴ-ի մասնաբաժինը կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալի մեջ կազմել է ավելի քան 90%-ը:

2024-ին ՀՀ–ից ՌԴ է արտահանվել 25 416 000 դոլարի կաթնամթերք, 2025-ին` 18 766 600, 2026-ի առաջին եռամսյակում` 3 051 300 դոլարի։
Մաքսային ծառայության տվյալներով՝ արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են պանիրը, կարագը և կաթնաշոռը:

Leave a comment