https://arm.sputniknews.ru/20260724/trampy-emin-sparnacel-e-maqsaturqervov-ev-hetaqnnutjamb-105033540.html
Թրամփը ԵՄ–ին սպառնացել է մաքսատուրքերով և հետաքննությամբ
Թրամփը ԵՄ–ին սպառնացել է մաքսատուրքերով և հետաքննությամբ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը «Google»-ին տուգանել էր մոտ մեկ միլիարդ դոլարով։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T23:25+0400
2026-07-24T23:25+0400
2026-07-24T23:25+0400
ամն
դոնալդ թրամփ
եվրամիություն
մաքսատուրք
google
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_0:0:1500:844_1920x0_80_0_0_b0c5bb8abf158090b4f85d428c03cebe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը մեղադրել է ամերիկյան IT ընկերություններին կողոպտելու մեջ և սպառնացել է մասշտաբային մաքսատուրքերով ու հետաքննությամբ՝ ի պատասխան «Google» ընկերությանը տուգանելու որոշման։Թրամփի խոսքով՝ Եվրամիությունը առանց որևէ պատճառի «Apple»-ին տուգանել է 15 միլիարդ դոլարով, «Meta»-ին՝ 3 միլիարդով, «Amazon»-ին՝ 2.5 միլիարդով, ինչպես նաև հերթական տուգանքն է նշանակել «Google»-ին, ինչի հետևանքով տեխնոլոգիական հսկայի տուգանքների ընդհանուր գումարն արդեն գերազանցել է 18 միլիարդ դոլարը։Եվրոպական հանձնաժողովը հուլիսի 23-ին «Google»-ին տուգանել էր 890 միլիոն եվրոյով (մոտ մեկ միլիարդ դոլար)՝ թվային շուկաների մասին օրենքը (DMA) խախտելու համար՝ մեղադրելով ընկերությանը որոնման արդյունքներում սեփական ծառայություններին առավելություն տալու և հավելվածներ մշակողների հնարավորությունները «Google Play»-ում սահմանափակելու մեջ։ Ընկերությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում վերացնել խախտումները, հակառակ դեպքում նրան սպառնում են պարբերական տուգանքներ՝ համաշխարհային շրջանառության մինչև 5%-ի չափով։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2d3058f9bed835d5ad1aa0cb001e7aa5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, եվրամիություն, մաքսատուրք, google
ամն, դոնալդ թրամփ, եվրամիություն, մաքսատուրք, google
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը «Google»-ին տուգանել էր մոտ մեկ միլիարդ դոլարով։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը մեղադրել է ամերիկյան IT ընկերություններին կողոպտելու մեջ և սպառնացել է մասշտաբային մաքսատուրքերով ու հետաքննությամբ՝ ի պատասխան «Google» ընկերությանը տուգանելու որոշման։
«Մենք անհապաղ քննություն կսկսենք «301-րդ հոդվածով»՝ ամերիկյան ընկերությունների, հետևաբար նաև ամերիկացի հարկատուների «կողոպուտի» պրակտիկայի առնչությամբ։ Եվրամիությունը շատ բարձր գին է վճարելու այս ապօրինի և ոչ էթիկական վարքագծի համար… Ակնկալում ենք առաջիկայում էական մաքսատուրքեր սահմանել նրանց նկատմամբ»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ Եվրամիությունը առանց որևէ պատճառի «Apple»-ին տուգանել է 15 միլիարդ դոլարով, «Meta»-ին՝ 3 միլիարդով, «Amazon»-ին՝ 2.5 միլիարդով, ինչպես նաև հերթական տուգանքն է նշանակել «Google»-ին, ինչի հետևանքով տեխնոլոգիական հսկայի տուգանքների ընդհանուր գումարն արդեն գերազանցել է 18 միլիարդ դոլարը։
Եվրոպական հանձնաժողովը հուլիսի 23-ին «Google»-ին տուգանել էր 890 միլիոն եվրոյով (մոտ մեկ միլիարդ դոլար)՝ թվային շուկաների մասին օրենքը (DMA) խախտելու համար՝ մեղադրելով ընկերությանը որոնման արդյունքներում սեփական ծառայություններին առավելություն տալու և հավելվածներ մշակողների հնարավորությունները «Google Play»-ում սահմանափակելու մեջ։ Ընկերությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում վերացնել խախտումները, հակառակ դեպքում նրան սպառնում են պարբերական տուգանքներ՝ համաշխարհային շրջանառության մինչև 5%-ի չափով։