Իրանում հայտարարել են` յուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց 1 ամերիկացի զինվոր է սպանվելու

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին հայտարարել է, որ Իրանը սպանված յուրաքանչյուր իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանելու։

«Իսլամական Իրանի յուրաքանչյուր սպանված հպարտ քաղաքացու դիմաց մեկ ամերիկացի զինվոր ուղարկվելու է անգոյություն։ Մենք ձեզ համար ուղղակի դժոխքի անվճար տոմսեր ենք պատրաստել»,- Աբդոլահիի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment