https://arm.sputniknews.ru/20260724/hardzakumner-wb-i-pahestneri-vra-inchic-en-bvoghvoqum-marketplejsi-haj-vatsharvoghnery-105026054.html
Հարձակումներ WB-ի պահեստների վրա. ինչի՞ց են բողոքում մարկետփլեյսի հայ վաճառողները
Հարձակումներ WB-ի պահեստների վրա. ինչի՞ց են բողոքում մարկետփլեյսի հայ վաճառողները
Sputnik Արմենիա
Հարվածների են ենթարկվել WB-ի առնվազն 7 լոգիստիկ համալիրներ, սակայն խնդիրն ազդել է մարկետփլեյսի գրեթե բոլոր խանութների վրա։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T22:12+0400
2026-07-24T22:12+0400
2026-07-24T22:12+0400
հայաստան
ռուսաստան
վայլդբերիզ (wildberries)
վաճառք
արտահանում
ապրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78731436_0:31:3036:1738_1920x0_80_0_0_555b2b3f16929eaf2b1160666255ddfd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների են ենթարկվել «Wildberries»–ի խոշորագույն պահեստները։ Եվ մինչ գնորդները դժգոհում են պատվերների զանգվածային ուշացումներից ու առաքման ժամկետների փոփոխություններից, մատակարարներն ու վաճառողները հայտնում են հսկայական կորուստների մասին:Ընդ որում` վնասներ են կրում ոչ միայն ռուսական, այլև հայկական ընկերությունները։ Մոտավոր հաշվարկներով՝ մարկետփլեյսում կա 3 հազար հայկական ընկերություն, որոնք բոլորն էլ ապրանքներ են ունեցել այրված պահեստներում։Չնայած հուլիսի 7-ին վաճառողների համար թարմացված օֆերտայով փոխհատուցում չի նախատեսվում ԱԹՍ-ների հարձակումների դեպքում, WB-ի գործադիր տնօրեն Տատյանա Կիմն արդեն հայտարարել է, որ ավելի քան 88 հազար փոքր ձեռնարկատերեր փոխհատուցում կստանան: Հայ վաճառողներից ոմանք փոխհատուցում ստացել են, բայց նրանցից ոչ ոք դեռ չի հասկանում դրա իրական չափը և կոնկրետ որ ապրանքների համար է տրամադրվել։Նա չի բացառում, որ փոխհատուցման չափը կհաշվարկվի՝ հաշվի առնելով ապրանքի ինքնարժեքը՝ այն գինը, որով նրանք մուտք են գործել WB-ի պահեստ։ Հակոբյանը հուսով է, որ վճարումները կիրականացվեն մի քանի հոսքով և կծածկեն ծախսերը, հակառակ դեպքում ստիպված կլինի նախ կրճատել մենեջերների թիվը՝ 3-ից հասցնելով 1-ի, իսկ հետո արդեն մտածել գործունեությունը դադարեցնելու մասին։«Մեր ֆինանսական կորուստներն ակնհայտ են։ Դրա հետ մեկտեղ մենք ապրանքների նոր խմբաքանակներ չենք ուղարկում, մարկետփլեյսի էջերը պասիվ են, և ալգորիթմները դրանք չեն առաջարկի հաճախորդներին: Այսինքն` պետք է կրկին ներդրումներ անել ապրանքների խթանման համար։ Բացի այդ, մենք պատկերացում չունենք, թե որքան ապրանք է մնացել, որտեղ է գտնվում, կհասնի արդյոք պատվիրատուներին և երբ», – ասաց Հակոբյանը։Մեկ այլ վաճառող՝ Հունան Վանցյանը, ընդգծեց, որ այս պահին վաճառողների հիմնական խնդիրը կոմունիկացիայի բացակայությունն է։ Նրա խոսքով` անորոշության մեջ են և՛ այն խանութները, որոնց ապրանքները գտնվել են WB-ի այրված պահեստներում, և՛ նրանք, որոնք ապրանքն առաքում են իրենց պահեստներից։ Տեղեկատվության պակասի պատճառով հնարավոր չէ հաշվարկել կորուստները և հասկանալ, թե որքան և ինչ ապրանք է մնացել, որ ապրանքն է ճանապարհին, որը՝ այլ պահեստներում:«Մենք վաճառում ենք լվացքի գելեր և լվացող միջոցներ։ Հաստատ գիտենք, որ պահեստներում եղել է 100-150 միավոր ապրանք, քանի որ դրանք վերադարձված ապրանքներ են։ Բայց եթե այրվել են մեր բոլոր ապրանքները, ապա կորցրել ենք 30 մլն դրամ (գրեթե 80 հազար դոլար)», -նշեց վաճառողը։Վանցյանը հավելեց, որ խանութի հաշվին փոքր գումար է մուտքագրվել, բայց գաղափար չունի, թե ապրանքների որ խմբաքանակի դիմաց: Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մասնակցությունը մարկետփլեյսի հետ ավելի արդյունավետ կապ հաստատելու գործում։«Խախտված է ամբողջ լոգիստիկ շղթան, և ոչ ոք չի հասկանում, թե ինչպես և ինչ ժամկետներում են առաքվում ապրանքները, հնարավոր են արդյոք նոր գրոհներ, հետևաբար պետք է միջանկյալ լուծում գտնել։ Մենք առաջարկում ենք հայելային եղանակով փակել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ կոնկրետ կատեգորիաների ապրանքների մատակարարումները, մինչև իրավիճակը կարգավորվի», – ասաց Վանցյանը։Նշենք, որ 2026 թվականի հուլիսին անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումների հետևանքով հարվածների են ենթարկվել WB-ի առնվազն 7 լոգիստիկ համալիրներ Կոտովսկում, Էլեկտրոստալում, Կրասնոդարում, Նևիննոմիսսկում, Նովոսարատովկայում, Շուշարիում և Սիմֆերոպոլում։ Զոհվել է 9 մարդ, տուժել՝ մոտ 100-ը։ Ընկերությունում արդեն հայտարարել են, որ զոհվածների ընտանիքները ընկերությունից կստանան 2 մլն ռուբլի, իսկ ծանր վիրավորները՝ 1 մլն ռուբլի:Հուլիսի 23-ից WB-ն մի շարք պահեստներում ապրանքների պահպանման համար զեղչեր է սահմանել առաքման պահից սկսած առաջիկա 45 օրվա կտրվածքով, ինչպես նաև 100 տոկոսանոց զեղչ՝ դեպի տարածաշրջանային պահեստներ տարանցիկ փոխադրումների համար: Զուգահեռաբար շարունակվում են վաճառողներին աջակցելու մեխանիզմ մշակելու աշխատանքները։ Ընկերությունում նշել են, որ դա ավելի բարդ գործընթաց է, քանի որ անհրաժեշտ է իրականացնել հետևանքների գնահատում և որոշել վճարումների ծավալը: Փորձագիտական տվյալների համաձայն` դա կտևի մինչև 30 օր: WB-ում հայտնում են լոգիստիկ գործընթացների վերանայման մասին՝ խոստանալով ամենակարճ ժամկետում կարգավորել ապրանքների արտահանման ծառայության աշխատանքը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78731436_63:0:2794:2048_1920x0_80_0_0_b35e15cc98e2de76b8d4d1f93bf69b96.jpg.webp
հայաստան, ռուսաստան, վայլդբերիզ (wildberries) , վաճառք, արտահանում, ապրանք
հայաստան, ռուսաստան, վայլդբերիզ (wildberries) , վաճառք, արտահանում, ապրանք
Հարվածների են ենթարկվել WB-ի առնվազն 7 լոգիստիկ համալիրներ, սակայն խնդիրն ազդել է մարկետփլեյսի գրեթե բոլոր խանութների վրա։
Ընդ որում` վնասներ են կրում ոչ միայն ռուսական, այլև հայկական ընկերությունները։ Մոտավոր հաշվարկներով՝ մարկետփլեյսում կա 3 հազար հայկական ընկերություն, որոնք բոլորն էլ ապրանքներ են ունեցել այրված պահեստներում։
Նա չի բացառում, որ փոխհատուցման չափը կհաշվարկվի՝ հաշվի առնելով ապրանքի ինքնարժեքը՝ այն գինը, որով նրանք մուտք են գործել WB-ի պահեստ։ Հակոբյանը հուսով է, որ վճարումները կիրականացվեն մի քանի հոսքով և կծածկեն ծախսերը, հակառակ դեպքում ստիպված կլինի նախ կրճատել մենեջերների թիվը՝ 3-ից հասցնելով 1-ի, իսկ հետո արդեն մտածել գործունեությունը դադարեցնելու մասին։
«Մեր ֆինանսական կորուստներն ակնհայտ են։ Դրա հետ մեկտեղ մենք ապրանքների նոր խմբաքանակներ չենք ուղարկում, մարկետփլեյսի էջերը պասիվ են, և ալգորիթմները դրանք չեն առաջարկի հաճախորդներին: Այսինքն` պետք է կրկին ներդրումներ անել ապրանքների խթանման համար։ Բացի այդ, մենք պատկերացում չունենք, թե որքան ապրանք է մնացել, որտեղ է գտնվում, կհասնի արդյոք պատվիրատուներին և երբ», – ասաց Հակոբյանը։
Մեկ այլ վաճառող՝ Հունան Վանցյանը, ընդգծեց, որ այս պահին վաճառողների հիմնական խնդիրը կոմունիկացիայի բացակայությունն է։ Նրա խոսքով` անորոշության մեջ են և՛ այն խանութները, որոնց ապրանքները գտնվել են WB-ի այրված պահեստներում, և՛ նրանք, որոնք ապրանքն առաքում են իրենց պահեստներից։ Տեղեկատվության պակասի պատճառով հնարավոր չէ հաշվարկել կորուստները և հասկանալ, թե որքան և ինչ ապրանք է մնացել, որ ապրանքն է ճանապարհին, որը՝ այլ պահեստներում:
«Մենք վաճառում ենք լվացքի գելեր և լվացող միջոցներ։ Հաստատ գիտենք, որ պահեստներում եղել է 100-150 միավոր ապրանք, քանի որ դրանք վերադարձված ապրանքներ են։ Բայց եթե այրվել են մեր բոլոր ապրանքները, ապա կորցրել ենք 30 մլն դրամ (գրեթե 80 հազար դոլար)», -նշեց վաճառողը։
Վանցյանը հավելեց, որ խանութի հաշվին փոքր գումար է մուտքագրվել, բայց գաղափար չունի, թե ապրանքների որ խմբաքանակի դիմաց: Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մասնակցությունը մարկետփլեյսի հետ ավելի արդյունավետ կապ հաստատելու գործում։
«Խախտված է ամբողջ լոգիստիկ շղթան, և ոչ ոք չի հասկանում, թե ինչպես և ինչ ժամկետներում են առաքվում ապրանքները, հնարավոր են արդյոք նոր գրոհներ, հետևաբար պետք է միջանկյալ լուծում գտնել։ Մենք առաջարկում ենք հայելային եղանակով փակել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ կոնկրետ կատեգորիաների ապրանքների մատակարարումները, մինչև իրավիճակը կարգավորվի», – ասաց Վանցյանը։
Նշենք, որ 2026 թվականի հուլիսին անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումների հետևանքով հարվածների են ենթարկվել WB-ի առնվազն 7 լոգիստիկ համալիրներ Կոտովսկում, Էլեկտրոստալում, Կրասնոդարում, Նևիննոմիսսկում, Նովոսարատովկայում, Շուշարիում և Սիմֆերոպոլում։ Զոհվել է 9 մարդ, տուժել՝ մոտ 100-ը։ Ընկերությունում արդեն հայտարարել են, որ զոհվածների ընտանիքները ընկերությունից կստանան 2 մլն ռուբլի, իսկ ծանր վիրավորները՝ 1 մլն ռուբլի:
Հուլիսի 23-ից WB-ն մի շարք պահեստներում ապրանքների պահպանման համար զեղչեր է սահմանել առաքման պահից սկսած առաջիկա 45 օրվա կտրվածքով, ինչպես նաև 100 տոկոսանոց զեղչ՝ դեպի տարածաշրջանային պահեստներ տարանցիկ փոխադրումների համար: Զուգահեռաբար շարունակվում են վաճառողներին աջակցելու մեխանիզմ մշակելու աշխատանքները։ Ընկերությունում նշել են, որ դա ավելի բարդ գործընթաց է, քանի որ անհրաժեշտ է իրականացնել հետևանքների գնահատում և որոշել վճարումների ծավալը: Փորձագիտական տվյալների համաձայն` դա կտևի մինչև 30 օր: WB-ում հայտնում են լոգիստիկ գործընթացների վերանայման մասին՝ խոստանալով ամենակարճ ժամկետում կարգավորել ապրանքների արտահանման ծառայության աշխատանքը: