Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին

Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին:

«ՑԱԽԱԼ-ի և ՇԱԲԱԿ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն) ուժերը հարվածներ են հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքային օբյեկտներն ամբողջ Գազայի հատվածի մի քանի շրջաններում, ներառյալ զենքի պահեստները և ստորգետնյա ենթակառուցվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն արձանագրել էր, որ հուլիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով առնվազն 57 պաղեստինցու, նրանց թվում՝ վեց երեխայի մահը:

 

Leave a comment