Լարսը բացվել է թեթև մարդատարների համար

Բաժանորդագրվել

Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ինչպես հայտնել ենք, ձնահոսքի վտանգի պատճառով Լարսի անցակետ տանող ճանապարհահատվածներից մեկում այսօր ավելի վաղ արգելվել էր բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Միջազգային նշանակության Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար»,– ասված է հաղորդագրությունում:

Ճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար:

Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետով անցնող ճանապարհն այս պահին գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանի միջոցով Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։

Leave a comment