Արենիի հայտնի քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

https://arm.sputniknews.ru/20260724/arenii-hajtni-qarajry-grancvel-e-jvonesko-i-nakhnakan-cankum-105030150.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/923/11/9231198_938:0:2543:1204_1920x0_80_0_0_b13f86741caa7cc6c0738cf4d7cfe031.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արենի, յունեսկօ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)

արենի, յունեսկօ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)

Բաժանորդագրվել

Հիմա արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Հայաստանը գրանցված 8 հայտ ունի։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի հովտում» վերնագրով Հայաստանի ներկայացրած հայտը հաստատվել է՝ գրանցվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Նշենք, որ Արենի 1 քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը, իսկ 2011 թ-ի հունվարին` աշխարհի առաջին գինեգործարանը։

Հիշեցնենք, որ 2024թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվեցին ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ 2025թ․ հուլիսին հայտնի դարձավ նաև, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
1995թ․ նախնական ցանկում գրանցվել են Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները

Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում արդեն գրանցված 8 հայտ ունի, որոնցից 4-ը՝ 1995 թվականին, իսկ մնացած 4-ը՝ վերջին տարիներին։

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:

Leave a comment