ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուներին սննդատեսակներ մատակարարած կազմակերպություններում
Ի լրումն որոշ քաղաքացիների մոտ արձանագրված թունավորման մասին նախորդ հրապարակման՝ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:
Ըստ այդմ, տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝
«Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա» – սաղմոնով կրուասան
«Մարիոթ Արմենիա» – ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ:
Վերահսկողության արդյունքները կհրապարակվեն»,- ասվում է հաղորդագրությունում: