«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ Կարապետյան

Բաժանորդագրվել

ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ դաշինքում դեռևս որոշում չկա:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պարգևավճարներ չի ստանալու։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանը:

«Ես ասել եմ, որ աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև մեր ամբողջ խմբակցությունը պարգևավճարներ չի ստանալու։ Էնպես չի, որ ԱԺ-ն էնպիսի մեծ բան է արել ժողովրդի համար, որ պարգևավճարներ էլ ստանա»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների։

Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածություններին, ապա, նրա խոսքով, վերջնական որոշում չի կայացվել։ Կարապետյանը լրագրողների հարցին ի պատասխան չբացառեց, որ ինքը կարող է այն ղեկավարել, իսկ քարտուղար կդառնա Արամ Վարդևանյանը:

ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ որոշում ևս չկա:

Leave a comment